Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերան» շարժվում է «նեղ անենք՝ տեղ անենք» սկզբունքով

Հունիս 01,2015 16:00

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերջին շրջանում վերածվել է կարծես խառնափնթոր ժանրային միջավայրի: Խաղացանկային թատրոնում անցկացվում են մշակութային եւ բեմարվեստի հետ ոչ մի աղերս չունեցող տարաբնույթ միջոցառումներ եւս: Թատրոնի գերհագեցած լինելու պատճառը Երեւանում համերգասրահների սակավությունն է: Եղածներն էլ, ըստ էության, նպատակին չեն ծառայում: Միայն հասկանալի է «Արամ Խաչատրյան» համերգասրահի «փակ» լինելը, որը զինվում է ժամանակակից գերհագեցած տեխնիկայով: ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ՄՀՀ-ի հատկապես համերգային դահլիճը գործնականում պարապուրդի է մատնված: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվող երեկոներն էլ միշտ չէ, որ համապատասխանում են այս օջախի հեղինակությանը:

Վերը շարադրվածի առիթով Ազգային օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ասաց, որ իրենք եղած դժվարություններին ըմբռնումով են մոտենում: Նաեւ հավաստիացրեց. «Հնարավորինս ամեն ինչ արվում է նախապես կազմված խաղացանկը առանց փոփոխության հանդիսատեսին ներկայացնելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Անդրանիկ Արզումանյանի հետ հարցազրույցը

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930