Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ հայ-հունական բարեկամության զբոսայգին լեցուն էր մանուկներով, նրանց ծնողներով: Այստեղ էին ոչ միայն Նոյեմբերյանի, այլ նաեւ տարածաշրջանի գյուղերից բազում երեխաներ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Հանդիսությունը կազմակերպել էին Նոյեմբերյանի քաղաքապետարանի մարզամշակութային կենտրոնը, «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղը, «Վորլդ վիժն կազմակերպությունը»:
Ներկայացվեց տիկնիկային բեմադրություն, երգ ու պար, երեխաները զբոսայգում հուշանվերներ էին ներկում, գունավոր թեւկապեր պատրաստում, դրանք նվիրում մանուկներին, պաստառներ ներկում, ճոճանակով խաղում եւ այլն:
Կարդացեք նաև
Հունիսի 1-ին տոնական միջոցառում է տեղի ունեցել Իջեւանի կենտրոնական՝ Շատրվանների հրապարկում: Կայացել է տոնական համերգ՝ քաղաքի արվեստի դպրոցի «Փյունիկ», մշակույթի տան «Գարուն» համույթների, քաղաքի երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ: Ժամը 16-ին Իջեւանում ելույթ կունենան Երեւանի պետական կրկեսի արտիստները, երեկոյան կլինի հրավառություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Նոյեմբերյանի քաղաքապետը միշտ իր տեղում է, ամեն ինչ անում է ճիշտ ժամանակինՙ,և միշտ իր ժողովրդի հետ է: Այսօր շատ է կարևորել իր հայրենի երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը և անձամբ շնորհավորել է, իսկ մարզկենտրոն Իջևանում երեխաների տոնը շնորհավորեց միայն Գայանե Չապուխյանը: