Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդում են Արամ Մանուկյանին հարվածողին երկու ամիս կալանքի դատապարտել

Հունիս 01,2015 12:43

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Լևոն Ավետիսյան) շարունակվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, որը դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Aram_Manukyan_2Մեղադրող դատախազ Գագիկ Մարգարյանն իր մեղադրական ճառում միջնորդեց Արշակ Սվազյանին դատապարտել կալանքի երկու ամիս ժամկետով:

Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանն իր պաշտպանական ճառում միջնորդեց հաշվի առնել այն մեղմացուցիչ հանգամանքները, որ Արշակ Սվազյանը տան միակ աշխատողն է, նրա որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում և հարվածել է Արամ Մանուկյանին նրա վարքագծից դրդված: Լիանա Բալյանը միջնորդեց Արշակ Սվազյանի նվազագույն պատիժը սահմանել տուգանք:

Նիստը հետաձգվեց մինչև այսօր ժամը 14.00-ը: Կլսեն ամբաստանյալի վերջին խոսքը: Հավանաբար այսօր կհրապարակվի նաև այս գործով վճիռը:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930