Լրահոս
Օրվա լրահոսը

Էնֆիաջյանը նախարարին բողոքում է այն բժիշկներից, որոնք կոնկրետ դեղատուն են ուղղորդում

Հունիս 01,2015 11:47

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց առողջապահությանը հատկացված 2014-ի բյուջեի կատարողականը:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նախարարից հետաքրքրվեց. «Բժիշկը դեղատոմսը դուրս գրելուց կոնկրետ դեղատան հասցե է մատնանշում, որ այդ դեղատնից գնեն, ո՞նց եք այս խնդրի լուծումը պատկերացնում, ո՞նց կարելի է դրա դեմն առնել»:

Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Հիմնականում դա պայմանավորված է ֆինանսական շարժառիթներով՝ կապված մոտակա կամ մատչելի դեղատան կամ ստվերային հարաբերությունների հետ: Հնարավոր է ստվեր լինի, բայց այդ գործընթացը կարող է կանոնակարգվել միայն այն ժամանակ, երբ դեղատներում լինի միասնական էլեկտրոնային ցանց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930