Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲԿ-ի տնօրեն նշանակվեց 32-ամյա երեւանցին

Հունիս 01,2015 11:24

Մայիսի 27-ին Իջեւանի բժշկական կենտրոնում կայացել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Դրան մասնակցել է 4 թեկնածու՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Չոբանյանը, նույն բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով նախկին տեղակալ, 1996-1998 թվականներին Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նարինե Թումանյանը, Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի «Առողջության կենտրոնի» տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության եւ գիտամեթոդական աշխատանքների համակարգման բաժնի պետ Նարեկ Վանեսյանը:

Մրցույթը կայացել է 2 փուլով՝ գրավոր եւ բանավոր:Արդյունքում բոլոր՝ 4 թեկնածուներն էլ դրական միավորներ են ստացել: Մայիսի 29-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Նարեկ Վանեսյանը: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԲԿ-ի տնօրենի բուժգծով նախկին տեղակալ Համլետ Չոբանյանն ասաց, որ մրցույթն արդար է անցել:

Ն. Վանեսյանն այսօր աշխատանքի է գնացել Իջեւանի բժշկական կենտրոն: Նա ԲԿ-ում հունիսի 1-ին ծնված 4 նորելուկների համար, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, նվերներ է պատրաստել:

Ն. Վանեսյանը 32 տարեկան է, ՀՀ զինված ուժերի բժշկական ծառայությանը հասարակական աջակցության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» եւ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակ» մեդալներով, 2012թ. արժանացելէ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե հուշամեդալի: Նա հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ է,երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնող խմբի ղեկավարը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հետաքրքիր է, բացի Իջևան քաղաքում շրջանառվող 30 հազար ԱՄՆ դոլարի մասին լուրերից, ինչպիսի հանգամանքներ են ստիպել Տավուշի մարզպետին, Ն.Վանեսյանին ԲԿ տնօրեն նշանակելու համար: Այսպես` նա 32 տարեկան է, բժշկությամբ երբևէ չի զբաղվել, միակ առավելությունը հավանաբար այն է, որ նա ԲՀԿ երիտթևի փոխնախագահն է և տևական ժամանակ եղել է Գ.Ծառուկյանի օգնականը կամ խորհրդականը: Ինչն է պատճառը, որ ՀՀԿ անդամ մարզպետն անտեսելով երկարամյա ստացիոնար բժշկության և համակարգի ղեկավարման փորձ ունեցող ՀՀԿ անդամ բժիշկներին, հրամանագրել է տարածքի հետ որևէ առնչություն և բժշկության ոլորտում փորձ չունեցող ԲՀԿ անդամի: Մեկ հավելում ևս, Ն.Վանեսյանը ավելի քան մեկ տարի առաջ մասնակցել է նաև Գյումրու ԲԿ տնօրենի մրցույթին, հավաքելով բավարար միավորներ, սակայն ի տարբերություն Հ.Աբովյանի, Շիրակի մարզպետը նախընտրել է տեղի բանիմաց և ճանապարհ անցած մասնագետներին:
    Երևի թե մարզպետը Տավուշում ՀՀԿ-ի հաշվին ԲՀԿ-ն ուժեղացնելու ծրագիր է իրականացնում, մնում է պարզել միայն, թե ով է նրան այդ խնդիրը դրել:

  2. ԲՂԴՈ says:

    Էս բոլորը նախկին մարզպետ Ղուլից էին դժգոհում ԲՀԿ-ին առաջ քցելուց , էս նոր մարզպետ Հովոն վաբշե Ղուլին տվել անցելա: Ասա այ արջերի սադիստ , մի տեղացի ԲՀԿական չկար , որ էդ էրեխուն կրակը քցիր:

  3. Anna says:

    Երբ Տավուշի ակադեմիկոս մարզպետ Ղուլարյանը փոխարինվեց Աբովյանով,այնպիսի կարծիքներ կային,որ սահմանամարձ Տավուշում ամեն ինչ կկարգավորվի:Բայց ինչպես երևում է ոչինչ էլ չի կարգավորվում,ավելին,պարզվում է Աբովյանը Ղուլարյանի ,,զեղջերով,, աշխատող տարբերակն է: Ակադեմիկոս մարզպետը (ըստ Իջևանում շրջանառվող լուրերի) 50հազար ԱՄՆ դոլլարով փոխարինեց հմուտ առողջապահության կազմակերպչին ոչ բանիմաց առողջապահության կազմակերպչով,Աբովյանն էլ 30հազար ԱՄՆ դոլլարով հմուտ առողջապահության կազմակերպիչներից ընտրեց ամենաանփորձին: Ի դեպ,նշեմ,որ սահմանամերձ մարզի,այն էլ մարզկենտրոնի հիվանդանոցը բավականին հմուտ կազմակերպում է պահանջում…..

  4. Լիլիթ says:

    |Տարոն և Աննա Մանթաշյանները շնորհավորում են Նարեկ Վանեսյանին և ողջունում ԲՀԿ-ի հերթական ցանկալի հաղթանակը Իջևանում:

  5. Դիանա says:

    Պարզվում է Ղուլարյանը առավել չափավոր ԲՀԿամետ էր , քան Աբովյանը , հաշվի առնելով վերջերս ալկոհոլականեփային արկածների սիրահար Իջևանի քաղաքապետի հետ վերջինիս մտերմությունը և քաղաքապետի կուսակցին Իջևանի ԲԿ-ի տնօրեն նշանակելը:

  6. Սվետա says:

    Արդեն պարզ է թե ինչու մարզպետ Աբովյանը անարդարացի ժամկետից շուտ ազատվեց իջևանցիների հարգանքը վայելող և տաղանդավոր առողջապահության գործիչ Վազգեն Մարգարյանից , որպեսզի կատարի քաղաքական պատվեր և ավելացնի իր վաղուց լի գրպանի պարունակությունը , հաճոյանալով վարչապետին ու նրա խնամուն:

  7. Suren says:

    Հետաքրքիր է ինչ է մտածել մարզպետ Աբովյանը, Բարգավաճ Հայաստան կոսակցության անդամին նշանակելով այդ պատասխանատու պաշտոնում,երևի նրա համար նշանակություն չունի մարդկանց առողջությունը:Ավելին,կարելի է ասել Աբովյանի համար կարևորը Իջևանում Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ամրապնդելն է,չէ որ առջևում Իջևանի քաղաքապետի ընտրություններն են,իսկ գործող քաղաքապետը Բարգավաճի կարկառուն դեմքերից է:

  8. Արսեն says:

    Հարգելի ողորմելի աթոռատենչներ, հավանաբար Իջևանի բկ-ի աթոռը Ձեր համար քաղցր է և անհասանելի, բայց նոր ուժի գալը պետք է ողջունել:

  9. Մարինե says:

    Հարգելի Արսեն , ցանկանում եմ կարիքի դեպքում Ձեր բուժմամբ զբազվի կյանքում երբևէ հիվանդի բուժմամբ չզբաղված և բժշկությունից հեռու նոր ուժը:

  10. Ռուզաննա says:

    Բժիշկ Մարգարյանի նկատմամբ նման վայրագ վերաբերմունքից հետո կարելի էր երեք արժանի , ճանաչված իջևանցի բժիշկներից գոնե մեկին նշանակել :

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930