Լրահոս
Օրվա լրահոսը

Տանտերը հյուրի մոտ պետք է մոռանա իր սիրելի նախասիրությունների մասին

Հունիս 01,2015 11:30

Քչերն են հյուընկալելուց հետեւում էթիկետի կանոններին, բայց դա ոչ միայն ստեղծում է հաճելի փոխհարաբերություն հյուրի եւ տանտիրոջ միջեւ, այլեւ գեղեցիկ երեւույթ է, որ պարտադիր է հետեւել: Տանտերը հյուրընկալելուց ունի մի շարք պարտականություններ, որոնք պետք է պահել՝ հյուրերին զբաղեցնելու պարտականությունը, եւ ամբողջ ընթացքում հետեւել, որ հյուրը իրեն վատ չզգա:

Եթե հյուրերն արդեն հավաքվել են, տանտերերը պարտավոր են անջատել ռադիոն կամ հեռուստացույցը եւ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել նրանց վրա։ Բացառիկ դեպքերում կարելի է առաջարկել միասին դիտել հետաքրքիր հեռուստատեսային հաղորդում, բայց եթե հյուրերն առաջարկությանը վերաբերվում են առանց խանդավառության, հարկ է հրաժարվել դրանից։

Տանտիրուհիներից շատերը բնավորություն ունեն երկար ժամանակ անցկացնել խոհանոցում, որը գեղեցիկ երեւույթ չէ` հյուրասիրության մասին պետք է հոգալ նախապես։ Երբ հյուր ունեք, գեղեցիկ չէ երկար զրուցել հեռախոսով։ Տանտերը նաեւ հոգ պետք է տանի, որ հյուրերի գավաթները դատարկ չմնան։ Չեն լցնում այն գավաթը, որում դեռ խմիչք կա։
Տանտերերը պարտավոր են զրուցել հյուրերից յուրաքանչյուրի հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց, ովքեր տանը դեռ չեն հարմարվել։

Տանտերերը հյուրերի ներկայությամբ միմյանց հանդեպ պետք է սիրալիր լինեն։ Ամուսնու կողմից խիստ անքաղաքավարի է քննադատել այն ճաշատեսակը, որը պատրաստել է կինը։ Եթե նույնիսկ ինչ-որ բան չի հաջողվել, ամուսինը չպետք է դա ընդգծի, միայն ինքը՝ տանտիրուհին կարող է ինքնաքննադատաբար նշել, որ այս կամ այն ճաշատեսակը լավ չի ստացվել։

Ցանկալի չէ հյուրին ստիպել հիանալ կատվի կամ շան անսովոր հատկություններով, այդ ամենը կարող է նրան բոլորովին չհետաքրքրել։

Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկը հյուրին հանդիպելիս սահմանափակվել է ողջունելով եւ նրա այցելության ժամանակ զրույցին չի մասնակցել, ապա երբ հյուրը պատրաստվում է գնալ, քաղաքավարի կլինի, որ նա եւս հրաժեշտ տա հյուրին։
Եթե հյուրերից որեւէ մեկը ցանկանում է ժամանակից շուտ հեռանալ, անքաղաքավարի է նրան համառորեն համոզել, որ մնա, հատկապես նման արտահայտություններով՝ «Դու մեզ չես հարգում», «Մեզ վիրավորում ես», «Կնեղանանք» եւ այլն։
Հրաժեշտ տալիս հյուրերն ու տանտերերը փոխադարձաբար շնորհակալություն են հայտնում միմյանցից ստացած բավականության համար։ Տանտերը հյուրերից յուրաքանչյուրին ուղեկցում է մինչեւ դուռը, իսկ տանտիրուհին մնացած հյուրերի հետ մնում է սենյակում։ Տանտերն օգնում է հյուրերին հագնել վերնազգեստները եւ հոգ տանում մենակ եկած կանանց ճանապարհ դնելու մասին։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
30.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930