Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 49-ամյա Մերաբ Մաիսուրաձեն իր վարած Daewoo մակնիշի AA 084 В համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Ուշիի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել բնակելի տան հողամասում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի տեղակալ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով քննիչ Արթուր Դավթյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում