«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուրի ջրաղբյուրում տեղի ունեցած վթարի հետևանքով ս.թ. մայիսի 31-ին ժամը 20.00-ից դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
1. Նոր Նոր վարչական շրջանի` 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մայակ և Բանավան թաղամասերի,
2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռի 1-ից-17-րդ, Ֆանարջյան, Ծարավաղբյուրի, Աղասու, Լեփսիուսի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, Մ. Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Թբիլիսյան խճուղու, Ռուբինյանց 1, 1/1, 1/2, 2/1, 2/2, 2/3, 17, 17/1, 17/2, 19, 19/1, 19/2, 20, 21, 21/1, 22, 23, 23/1, 24, 26, 28, Նորաշխարհայինի 16, Պ. Սևակի 90, 92, 106, Կ. Ուլնեցու 1, 2 համարների, 2-րդ փակուղու 2, 4 համարների, 3-րդ փակուղու, Դրոյի 4-րդ շենքի, 15-ից բարձր շենքերի և 30-ից բարձր առանձնատների, Ռայնիսի 15-ից բարձր շենքերի և 68-ից բարձր առանձնատների, Գոգոլի 86, 87 շենքերի և 89-ից բարձր առանձնատների, Շովրոյան 12, 14, 16 շենքերի և 25-ից բարձր առանձնատների, «Աշտարակ կաթ» գործարանի:
3. Կոտայքի մարզի` Ջրվեժ գյուղի և Ա, Բ թաղամասերի:
Կարդացեք նաև
Նշված տարածքները հունիսի 1-ին ժամը 18.00-20.00-ն ջրամատակարարմամբ կապահովվեն այլընտրանքային ջրաղբյուրներից: Իսկ ջրամատակարարումը նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել ս.թ. հունիսի 2-ին:
Նույն վթարով պայմանավորված` ս.թ. հունիսի 1-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի
Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին և 2-րդ զանգվածների,
Նորք- Մարաշ վարչական շրջանի,
Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ