Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարը՝ հղիներին Երեւանում անվճար սպասարկելու մասին

Հունիս 01,2015 11:06

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց առողջապահությանը հատկացված 2014-ի բյուջեի կատարողականը:

Karen_Avagyan_Lyudmila_Sargsyan

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դժգոհեց մարզային կլինիկաներում մասնագետների որակից: Նա ասաց, որ մարդիկ չեն վստահում մարզերի մասնագետներին եւ ուզում են գալ Երեւան. «Միջոցներ եք ծախսում՝ մարզերում բուժսպասարկման որակը բարձրացնելու համար, բայց առայժմ արդյունքը շոշափելի չէ: Եթե տեխնիկապես եք կարողանում զինել հիվանդանոցները, բայց մասնագետների որակի խնդիր կա: Հիվանդը մարզերում չի կարողանում համապատասխան բուժում ստանալ եւ փորձում է գալ Երեւան: Հնարավոր չի՞ մասնագետներ կարողանայիք առանձնացնել եւ գործուղել այնտեղ՝ որակյալ սպասարկում ապահովելու համար: Շատ մարզային հիվանդանոցներում կան հիվանդներ, որոնք չեն կարողանում համապատասխան բուժում ստանալ: Հասկանալի է թե ինչու է մարզերում հղիների սպասարկումը ձրի, հետո տեղափոխում են Երեւան՝ վճարովի է: Պարզ է, որ համաչափ զարգացման ծրագիր է եւ չեք ուզում Երեւանը ծանրաբեռնել, բայց շատերը արդարացված չեն վստահում մարզերում: Չե՞ք կարծում, որ պետք է հնարավորություն տալ, եթե մարզը չի վստահում մարզային բուժօգնությանը, կարողանա ծննդաբերություն իրականացնել Երեւանում: Ինձ այս հարցով բազմաթիվ անգամ մարդիկ դիմել են»:

Armen_Muradyan-2

Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Այն հավաստագիրը, որը տալիս ենք հղի կնոջը, որով ծննդօգնությունը երաշխավորվում է, եթե գրանցման վայրը փոխում է՝ վճարովի հիմունքներով պետք է անի, ոչ միայն Երեւանում, այլեւ մարզից մարզ նույնիսկ տեղափոխվելիս Սա ընդհանուր սկզբունք է, տեղափոխման հետ է կապված: Հաշվի առնելով, որ ժամանակակից տեխնոլոգիաները, տեխնոլոգիապես հագեցվածությունը մարզային առողջապահական խնդիրն է արտացոլում: Հիմա նոր կենտրոնները ստեղծվում են համաչափ զարգացման ծրագրին համահունչ»:

Նախարարն ասաց, որ մարզային կլինիկաներում փորձում են վերապատրաստման ծրագիր իրականացնել, կազմակերպվել»:

Արմեն Մուրադյանն ասաց, որ պետք է կարողանան այնպիսի պայմաններ ստեղծեն մարզային կլինիկաներում, որ լավագույն բժիշկները գնան այնտեղ:

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ տեղեկացեց, որ Մեղրիում շատ դեպքերում մասնագետի կարիք ունեն, բայց չեն ընդունում աշխատանքի. «Օրինակ, ակնաբույժի կարիք ունեին, բայց անձնական պատճառներով չէին ընդունում, մինչեւ միջամտություն չեղավ»:

Նա հորդորեց ուշադրություն դարձնել այդ խնդիրներին, նախարարը խոստացավ հետեւել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930