Երեկ՝ մայիսի 31-ին փոքր տրամաչափի հրացան, 50մ, 3 դիրքից` 40 կրակոց ծնկած, 40 պառկած և 40 կանգնած, տղամարդկանց նախնական փուլին մասնակցել են Հրաչ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը: Մասնակիցները բաժանված են եղել 2 խմբի, որտեղից մինչև 35-րդ տեղը գրավողները անցել են հաջորդ փուլ, այդ թվում՝ Քրիստիանն ու Հրաչը: 1-ին խմբում ուժերն է չափել 62 մարզիկ, որտեղ Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը, խոցելով 1161 միավոր, գրավել է 27-րդ տեղը: 2-րդ խմբում մրցել է 63 մարզիկ, որոնցից Հրաչ Բաբայանը, խոցելով 1157 միավոր, գրավել է 34-րդ տեղը: Նրանք պայքարը կշարունակեն այսօր՝ հունիսի 1-ին:
Նույն վարժության (20+20+20 կրակոց) կանանց պայքարին մայիսի 29-ին մասնակցել է Իրինա Լաուերը, սակայն նրան չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից:
Հայ հրաձիգները 3 դիրքից վարժությունից հետո կվերադառնան հայրենիք: Նրանք կժամանեն “Զվարթնոց” օդանավակայան հունիսի 1-ի գիշեր լույս 2-ի առավոտ՝ ժամը 04:40-ին:
Մրցման արդյունքներին կարող եք ծանոթանալ https://results.sius.com և https://www.issf-sports.org կայքերի միջոցով:
Կարդացեք նաև
Հ. Գ.
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի էր ունենում “Աշխարհի գավաթ”, որտեղ Հայաստանը ներկայացնում են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները, թիմը ղեկավարում էր ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: “Աշխարհի գավաթ”-ին մասնակցում էր 87 երկրի 901 մարզիկ: Խաղարկվում էր 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ, որոնց, ցավոք, մեր մարիկներին չհաջողվեց տիրանալ:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա