Ամասիայի ու Աշոցքի գյուղացիները պատրաստվում են նորից դուրս գալ բողոքի. Aravot.am-ն այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել այս տարածաշրջանի բնակիչներից առ այն, որ կաթ մթերող ընկերությունները հիմա էլ հրաժարվում են գյուղացիներից կաթ գնել:
Պատճառը, ըստ նրանց, այն է, որ վերջիններս սկսել են Չեռնոբիլից Հայաստան ներկրված կաթի փոշի գնել: Գյուղացիների պնդմամբ, այս դեպքում մեկ լիտր կաթ ստանալը մթերողների վրա նստում է բավական էժան՝ 80 դրամ, իսկ գյուղացիներից իրենք պատրաստվում են հունիսի մեկից մեկ լիտր կաթը գնել 130 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն: Մեզ ահազանգած գյուղացիների բողոքելով, Չեռնոբիլից մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվել Հայաստան, ներկրողը, նրանց պնդմամբ ՀՀ նախագահի եղբայրն է:
Գյուղացիները վրդովված են, որ սա վերջապես կքայքայի գյուղատնտեսությունը ու կստիպի գյուղացիներին արտագաղթել հայրենիքից: Նրանց վստահեցմամբ, կաթի փոշուց ստացվող կաթնամթերքը կասկածելի որակ ունի:
Նշենք, որ նրանք բողոքի դուրս կգան վաղն առավոտյան Աշոցքի կենտրոնում, վերջիններս Աշոցք են հրավիրում նաեւ գյուղատնտեսության նախարարին կամ այս գերատեսչության այլ ներկայացուցիչների ու սպառնում հարցը չլուծելու դեպքում փակել միջպետական ճանապարհը:
Կարդացեք նաև
Մանրամասներին՝ կանդրադառնանք վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ