Քիչ առաջ Հյուսիսային պողոտայով անցնում էին ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանը, նրա սանիկ Սամվել Ալեքսանյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ «ԳազպրոմԱրմենիա» ընկերության նախագահ Վարդան Հարությունյանը`մոտ տասը հոգու ուղեկցությամբ: Այդ պահին Հյուսիսային պողոտայում շարունակվում էր News.am կայքի կազմակերպած բարեգործական ակցիան : Պաղպաղակի վաճառքից գոյացած գումարը տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրերի երեխաների կարիքների համար:
Օլիգարխների շքախումբը փորձում էր անհաղորդ շրջանցել ակցիան, սակայն, ակտիվիստ երիտասարդները գումարի արկղերը վերցրեցին ու մոտեցան նրանց: Սամվել Կարապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը գումարը գրպաններից հանեցին եւ առանց հաշվելու մի քանի հարյուրական դոլարներ նվիրաբերեցին`առանց պաղպաղակ վերցնելու:
Ավելի ուշ, երբ նրանք սրճարանում նստած էին` ակտիվիստները կրկին մոտեցել են եւ Գագիկ Բեգլարյանը նույնպես գումար է նվիրաբերել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև