Արդեն երրորդ տաին է, մեր գործընկերները` News.am լրատվական կայքի խմբագրական կազմը, երեխաների պաշտպանության օրվան նվիրված ակցիա է իրականացնում: Պատգամավորները, շոու բիզնեսի աստղերը, տարբեր բնագավառներից հայտնի մարդիկ պաղպաղակ են վաճառում: Ակցիան բարեգործական է: Պաղպաղակների վաճառքից գոյացած ողջ գումարը փոխանցվում է սահմանամերձ տարբեր գյուղերի երեխաների կարիքների համար:
Նախորդ երկու տարիներին ակցիան իրականացվել է մանկական երկաթուղուն հարակից զբոսայգում: Այս տարի ակցիան իրականացվում էր Հյուսիսային պողոտայում: Առավոտյան ժամը 11. 00-ից այստեղ տոնախմբություն է`երգ, պար, խաղեր, ուրախ տրամադրություն:
Առավոտից արդեն պաղպաղակներ են վաճառել «Ժառագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հայտնի սպորտսմեններ Հռիփսիմե Խուրշուդյանը, Վահե Տեր-Մինասյանը, «Վիտամին» ակումբի Վաչեն, Արմուշը, Իրինա եւ Լուսինե Թովմասյանները:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պաղպաղակներ էր վաճառում իր երեխաների հետ: Այդպիսով նա իր վերաբերմունքն էր դրսեւորում այլ երեխաների, հատկապես, սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաների նկատմամբ, որոնց մանկությունը տարբերվում է մայրաքաղաքում բնակվող երեխաների մանկությունից: Նրանց մանկությունն այդքան էլ անհոգ չէ:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը միշտ էլ մասնակցում է այս ակցիային: Նա, իբրեւ նաեւ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր, կարծում է, որ որեւէ հնարավորություն`սահմանամերձ երեխաներին օգնելու համար, պետք չէ բաց թողնել:
Պաղպաղակ գնեց նաեւ ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն, որն իր երեխաների եւ կնոջ հետ էր եկել ակցիային: Բարեգործական նպատակի համար նա նվիրաբերեց քսան հազար դրամ:
Այլ մանրամասները`տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ