Գյումրու Մուշ թաղամասում (խոսքը Գլենդել Հիլզի կողմից կառուցված նորակառույց թաղամասի մասին չէ, այլ հին թաղամասի) 2/1 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ թունդ կապույտ գույնի «Ֆոլկսվագեն» մակնիշի մեքենայի հետեւի նստատեղին ջահել տղայի դիակ են հայտնաբերել:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին շենքի բնակիչները, տղան իրենց անծանոթ է, ամենայն հավանականությամբ թաղի բնակիչ չէ: Տեղում աշխատող ոստիկաները թակել են բնակիչները դռները՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք կրակոցի ձայներ չեն լսել: Բնակիչների ասելով, թեեւ իրենց տան պատուհաններից երեւում է մեքենան, սակայն կրակոցների ձայներ չեն լսել: Բնակիչները մտահոգված են՝ ինչո՞ւ են տղային սպանել ու ինչո՞ւ են բերել-թողել հենց իրենց շենքի դիմաց՝ ի տես թաղի բնակիչների:
Ըստ մեր աղբյուրների, առաջին հայացքից ինքնասպանություն է տեղի, տղայի զենքը կողքը դրված է, ոստիկանները զննում են դեպքի վայրը, երիտասարդի ինքնությունը դեռ պարզված չէ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացողը Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանն է, որի վրա եղել է հրազենային վնասվածք:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ