Այսօր Արտաշատում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացման արարողությանը ներկա էր նաեւ Սյունիքի`աղմկոտ պատմություններից անպակաս մարզպետ, Սուրիկ Խաչատրյանը: Նա շատ կարճ պատասխանեց լրագրողների հարցերին: Իր մեքենայի վրա կրակողների մասին հարցին ասաց, որ դրանով զբաղում են իրավապահները ու ինքն առայժմ զերծ կմնա մեկնաբանություններից:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ինքը եկեղեցի կառուցե՞լ է: Խաչատրյանն ասաց`36 հատ: Ինչո՞ւ են պաշտոնյաները եկեղեցի կառուցում: Նա հակադարձեց. «Ձեզ օգնելու համար»: Լրագրողի ճշտող հարցին`ապաշխարելու համա՞ր են կառուցում, Սուրիկ Խաչատրյանը բավական կոշտ ձեւով նետեց. «Մի հատ հանգստացի, լավ»:
Այդ հարցն ակնհայտորեն դուր չեկավ նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Մինչ այդ հարցի հնչելը, վերջինս երկար խոսեց երկնային արժեքների մասին, իսկ հարցը լսելուն պես`հեռացավ:
Եկեղեցու բացման արարողությանը ներկա ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն էլ խուսափեց ՀԷՑ-երին վերաբերվող հարցից: Լրագրողները հետաքրքրվում էին`իրականությամբ համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ինքը պատրաստվում է գնել ՀԷՑ-երը: «Հետո, հետո»,- ասաց նա ու մտավ եկեղեցի:
Կարդացեք նաև
Եկեղեցու բացման պաշտոնական արարողությունից հետո Սամվել Կարապետյանն արագ հեռացել էր Գագիկ Ծառուկյանի հետ, որն ընդամենը հինգ րոպե մասնակցեց արարողությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
հաստատ քամին բան ա տարել կռիշներից: Ոնց որ ա նախագ – նախարարով, խառոշիներով բանով խնամի Գագոյի հետ մրցում են մտել: Կամ լրջով ուզում են ժողովուրդին աղոթքով գցեն, ուտել խմելը մոռանան՜, վալլահ դժվարա բան հասկանալ թե ինչա կատարվում աշխարում: Ասում են էրդողանը գժվել ա հայերի ձեռից: Բա հայերն ինչի՜ էսպես խախտվեցին