Մայիսի 29-ին՝ ուրբաթ, ժամը 13:29, Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի ու Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնները (ՔԵԿ) միաժամանակ կազմակերպեցին ակցիա` քաղաքի բանուկ խաչմերուկներում պարզելով երթեւեկությունը կարգավորող նշաններ:
Մարզային կենտրոնների անդամներն ու վտանգավոր երթեւեկությամբ մտահոգ երիտասարդները, պարզելով լուսացույցների ու հետիոտնային անցումների նշանները պատկերող պաստառներ, կանգնեցին քաղաքի այն խաչմերուկներում, որտեղ չկան լուսացույցներ կամ գծանշված անցումներ: Ակցիայի մասնակիցները 29 րոպե «փոխարինեցին » լուսացույցներին ու չգծանշված անցումներին՝ հետիոտների համար ապահովելով անվտանգ երթեւեկություն:
Ակցիայի նպատակն էր ուշադրություն հրավիրել խնդրի վրա՝ հորդորելով պատասխանատու կառույցներին երթեւեկությունը դարձնել անվտանգ:
ՔԵԿ անդամները հետևողական են լինելու խնդրի լուծմանը:
Կարդացեք նաև
Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի եւ Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոններ