Այսօր Արտաշատ քաղաքում կայացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությունը: Արարողությանը ներկա են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահը, Ռուսաստանում բնակվող գործարար Սամվել Կարապետյանը, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ այլք:
Վարչապետի խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, եկեղեցու բացման արարողությանը եկավ մոտ կես ժամ ուշացումով:
Հիշեցնենք, որ եկեղեցին արդեն 13 տարի է, ինչ կառուցվում է:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամոթ է ,հերիք եղավ, դադարեցրեք այդ սուտ կառույցները:Ողջ Հայաստանը դարձավ եկեղեցիների հավաքատեղ:6500 եկեղեցի փոքրիկ Հայաստանի համար շատ-շատ է, ու դեռ շարունակվում է:
Մի ցանկություն ունեմ.եթե իրոք այդ եկեղեցիների մեջ զորություն կա, ժամանակից շուտ վերացնեին իրենց «բարերար» կառուցողներին,որոնք թալանված փողերով,իբր Հայաստանն են փրկում, բայց իրականում իրենց են ցուցադրում:
Եվս 2 առաքելական օլիգարխահոտ-պսպղուն եկեղեցի:
Քաղաքակիրթ ազգն այդպիսի՛ կոտորածների չի ենթարկվում. քաղաքակիրթ ազգը նախ ամրոց ու տուն է կառուցում, նոր հետո միայն եկեղեցի ու դղյակ: «Մեկ ազգ, մեկ եկեղեցին» քաղաքակիրթ ու հեռատես ազգի կարգախոս չի՛ կարող լինել. այն էլ այդքան փոքր(ացող) մի ազգի: Դրա՛ համար է Հայաստանը միշտ նմանվել գերեզմանոցի. ամենուրեք եկեղեցիներ ու խաչեր… բայց թշվառ ու տառապող ժողովուրդ:
Եթե «հայր մերը» որոշողը լիներ, 1915 չէր լինի. բայց…եղավ: Ուրեմն՝ երկնքու՛մ չէ փրկությունը: Ոչ էլ երկինք նայելն է փրկություն: