Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցի սկզբնամասում բնակվողները՝ այսօր հայտնաբերվել է իրենց կոշկակարի դին, ընդ որում այն նույն մասում՝ «Լյուքսեմ» սուպերմարկետի հետնամասում, որտեղ ինքնասպան էր եղել ռուսական սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Աֆյանը:
Մենք Շիրակի մարզային ոստիկանությունից ճշտեցինք, որ խոսքը 1975 թվականին ծնված Հովհաննես Խաչատրյանի մասին է, որը չի բնակվել Անի թաղամասում, սակայն իր կոշիկի վերանորոգման կրպակը եղել է այդ տարածքում, վերջինս մի քանի օր է՝ կորած է եղել: Ինքնասպանության վարկածը բացառում են, իսկ թե կա՞ն բռնության հետքեր նրա դիակի վրա, ըստ ոստիկանության, այս պահին դատաբժշկական փորձաքննություն է ընթանում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ