Լրահոս
Օրվա լրահոսը

Կակաչի սերմերով եւ շտրեյզելով գերմանական կարկանդակ

Մայիս 31,2015 12:30

Այս յուրօրինակ եւ չափազանց համեղ կարկանդակը կդառնա ձեր սիրելի խմորեղեններից մեկը՝ բավական է միայն մեկ անգամ այն փորձել: «Շտրեյզելը», որ իրենից ներկայացնում է, ըստ էության, չոր խորիզ, քաղցր փշրանք, շատ հետաքրքիր տեսք եւ համ է տալիս կարկանդակին:

 Անհրաժեշտ մթերքները

 Խմորի համար

150 գրամ կարագ

2 ձվի դեղնուց

1-2 բաժակ ալյուր (պետք է ավելացնել քիչ-քիչ, որ ստացվի ոչ թույլ, բայց ոչ էլ պինդ խմոր)

0,5 բաժակ շաքարավազ

0,5 թեյի գդալ սոդա+ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

 

Կաթնաշոռային միջուկի համար

2 տուփ կաթնաշոռ

0,5 բաժակ շաքարավազ

0,5 բաժակ որեւէ հատապտղային չիր (սա կարելի է փոխարինել ցիտրուսի քերած կեղեւով)

1 ձվի սպիտակուց

 

Կակաչի սերմերի միջուկի համար

 

Կակաչի սերմեր- 200 գրամ

Շաքարավազ-0,5 բաժակ

 

Շտրեյզելի համար

 

150 գրամ շաքարավազ

150 գրամ ալյուր

75 գրամ կարագ

 

Պատրաստման եղանակը

Սկզբից պատրաստենք միջուկները:

Կակաչի սերմերը լվացեք եւ թրջեք եռման ջրով: 10-15 րոպեից քամեք ջուրը եւ աղացեք սերմերը շաքարավազի հետ՝ բլենդերով կամ մսաղացով:պիրոգ1

Առանձին ամանում կաթնաշոռը տրորեք սպիտակուցի, շաքարավազի եւ չրերի (կամ՝ ցիտրուսի կեղեւի) հետ: Ի դեպ, կարելի է ամռանը ցիտրուսը կամ չրերը փոխարինել թարմ հատապտուղներով՝ ազնվամորի, կոկռոշ, ելակ, հաղարջ եւ այլն:pirog2

Մեկ այլ ամանում պատրաստեք շտրեյզելը՝ քաղցր փշրանքը: Շաքարավազն ու փափուկ կարագը լավ տրորեք պատառաքաղով, քիչ-քիչ ավելացրեք ալյուրը: Աշխատեք շատ չխառնել ալյուրն ավելացնելուց հետո, որպեսզի չքարանա: Պետք է լինի փափուկ փշրանք:պիրոգ3

Խմորի համար հարեք փափուկ կարագը շաքարավազի հետ, ավելացրեք դեղնուցները, լավ հարեք, ապա ավելացրեք սոդան, որի վրա լցրեք մի ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ ալյուրը:  Կարող եք խմորին ավելացնել նաեւ կիտրոնի կամ նարնջի քերած կեղեւ:պիրոգ 4

Սկսենք «հավաքել» մեր կարկանդակը: Ջեռոցի կլոր թավայի մեջ (եթե մեծ քառանկյունն եք օգտագործելու, բաղադրիչները կրկնակի չափով ավելացրեք) դրեք փափուկ խմորը, ձեռքերով տարածեք: Վրան լցրեք աղացած կակաչի սերմը, տարածեք: Հաջորդ շերտի համար կաթնաշոռային միջուկը տարածեք: Եվ վերջում՝ խմորի ողջ տարածքով լցրեք շտրեյզելը: Դրեք 190-200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցը եւ թխեք մինչեւ շտրեյզելը ոսկեգույն կդառնա:скачанные файлы

Կտրեք սառչելուց հետո:скачанные файлы скачанные файлы

 

скачанные файлы

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031