Չակվիում (Աջարիա, Վրաստան) ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի առանցքային անդամ Լիլիթ Մկրտչյանը 98 մասնակիցների մեջ գրավեց 17-րդ տեղը, ինչը շատ բարձր արդյունք է:
Եվրոպայի առաջնությունում խաղարկվում էին նաեւ աշխարհի հաջորդ անհատական առաջնության ուղեգրեր, որի համար հարկավոր էր տեղ զբաղեցնել 14 լավագույնների շարքում: Բայց քանի որ 1-14-րդ հորիզոնականներն զբաղեցնողների մեջ վեց հոգի անցած տարի անցել էին որակավորումը եւ այս անգամ էլ նշված խմբի մեջ տեղ զբաղեցրին, այդ ուղեգրերը բաժանվեցին հաջորդ վեցյակին, որոնց մեջ էր նաեւ Լիլիթ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ChessPro.ru-ի
Կարդացեք նաև