Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում հաստատվել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստության կազմկոմիտեի կազմը՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:
Կազմկոմիտե ընդգրկվել են Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, «Ռուսաստան 2018» կազմկոմիտեի տնօրեն Ալեքսեյ Սորոկինը, ինչպես նաեւ Մարկո Պոլո Դել Ներոն, Իսսա Հայատուն, Դեւիդ Չունգը, Ալֆրեդ Բանեգասը, Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան եւ Խուան Նապուտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի
Կարդացեք նաև