Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ է հայտնել

Մայիս 30,2015 23:13

Այսօր՝ մայիսի 30-ին, «Էլիտ պլազայում» համալիրում կայացավ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը: «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթից  հետո քվեարկության դրվեցին ոչ միայն կուսակցություն հիմնելու մասին որոշումը, այնպես էլ կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումները:

Նորաստեղծ կուսակցությունը նաեւ վարչության ղեկավար ընտրեց՝ վարչության երեք անդամներին՝  Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան եւ Արայիկ Հարությունյան: Առաջին երկուսը ինքնաբացարկ հայտնեցին, եւ փակ գաղտնի քվեարկությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը:

Նա 2007թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբական Արևելքի արդի պատմություն և տարածաշրջանագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:  2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում» որպես ծրագրի ղեկավար։  Հարությունյանը «ՀԻՄԱ» ՀԿ-ի խորհրդի անդամ է, հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, նաեւ «Բանակն իրականում» խմբի անդամ է. իսկ 2013թ.-ից «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    մի հատ հին “իրավագետ” – գրանտագետ էլ ելավ մեյդան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031