Լրահոս
Օրվա լրահոսը

Նեղացածը նեղացնում է, երջանիկը՝ երջանկացնում

Մայիս 30,2015 22:11

Բոլոր նրանք, ովքեր քայլում են «Հ1»-ի անցակետից մինչեւ շենք, անցնում են հրաշալի այգով, որտեղ ոչ միայն բույսերն են լավ խնամած, այլեւ կան գեղեցիկ, ճաշակով սարքած առարկաներ (չեմ ուզում նկարագրել՝ առիթ լինի՝ նայեք): Այդ ամենի հեղինակը վարպետ Համլետն է: Ամեն անգամ անցնելիս, տեսնում եմ, թե ինչպես է նա հաճույք ստանում իր աշխատանքից, ինչպես է ասում՝ «լավ եմ, փառք Տիրոջը»: Ես էլ, նրա նման, իմ գործը (գործերը) անում եմ սիրով, բայց երբ անցնում եմ այդ այգով եւ բարեւում եմ Համլետին, դրանից հետո տաղավար եմ մտնում ավելի մեծ ոգեւորությամբ:

Հոգեբանները խորհուրդ են տալիս շփվել երջանիկ, կայացած մարդկանց հետ: Նրանք ասում են, որ կարելի է վարակվել ոչ միայն մանրէներով եւ բացիլներով, այլեւ դրական կամ բացասական էներգիայով: Երբ դասարանում հայտնվում է «ծույլիկ աշակերտ», շատ հավանական է, որ այդ դասարանի ընդհանուր ցուցանիշներն իջնեն, որովհետեւ մնացած աշակերտները կվարակվեն «թամբալությամբ»: Եվ, հակառակը՝ ցանկացած կոլեկտիվում վառ անհատականությունը կարող է բարձրացնել ստանդարտների նշաձողը: Երբ դուք թեկուզ կես ժամ շփվում եք մարդկանց հետ, որոնք խոսում են բացառապես հիվանդությունների մասին, զգում եք ձեր ինչ-որ մի տեղն էլ է սկսում «ծակծկել»: Երբ դուք երկար ժամանակ մնում եք մի միջավայրում, որտեղ սիրում են բողոքել կյանքից, չարախոսել ու բամբասել ծանոթ-անծանոթներից (իսկ Հայաստանում նման միջավայր պետք չէ երկար փնտրել), ապա ձեր մեջ էլ է սկսում զարգանալ կյանքից նեղացածի եւ զոհի բարդույթը: Բայց կա նաեւ ոգեւորիչ, «թեւ տվող», ինչ-որ բանի հասնելու մոտիվացիա ստեղծող շփում: Դա այն միջավայրն է, որտեղ մարդիկ գոհ են իրենց աշխատանքից եւ այդ աշխատանքը համարում են ծառայություն, առաքելություն:

Նեղացածը նեղացնում է, երջանիկը՝ երջանկացնում: Չգիտեմ, թե ով է դա ասել, բայց շատ դիպուկ է: Եթե ուզում եք ինչ-որ մեկին երջանկացնել կամ դրական ազդակներ հաղորդել, ինքներդ, ի հեճուկս հանգամանքների, եղեք երջանիկ: Եվ շփվեք ձեր նմանների հետ: «Տոն մի տվեք» բողոքներին եւ չարախոսությանը: Խոսքն, իհարկե, առօրյա շփումների մասին է, ոչ թե լրագրողական աշխատանքի:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Էս 2 տարի է՝ ասում եմ բացարձակապես նույն բանը, և 2 տարի է, իմ հետ չեք համաձայնվում..))))..
    Հոգեբանները խորհուրդ են տալիս, ոչ միայն շփվել երջանիկ, կայացած մարդկանց հետ..)).. այլև ապրել հարուստ և կայացած պետություններում …
    Ինչպես կարիք չկա ժամանակ ծախսել՝ շփվելով մարդկանց հետ որոնք խոսում են բացառապես հիվանդությունների մասին, որովհետև ինչ-որ մի տեղն էլ է սկսում «ծակծկել», այնպես էլ՝ կարիք չկա շփվել Հայաստանյան «իշխանության» ներկայացուցիչների հետ՝ (հարցազրույցներ վերցնել, հոդվածներ գրել, առաջարկել՝ կարդալ կառավարության ծրագրերը) որովհետև «վարակվում ես» խաբելու և քցելու «բացիլներով»..))..
    …. «Երբ դուք երկար ժամանակ մնում եք մի միջավայրում, որտեղ սիրում են բողոքել կյանքից, չարախոսել ու բամբասել ծանոթ-անծանոթներից (իսկ Հայաստանում նման միջավայր պետք չէ երկար փնտրել), ապա ձեր մեջ էլ է սկսում զարգանալ կյանքից նեղացածի եւ զոհի բարդույթը»… )))..
    Համեստություն եք արել… ամբողջ Հայաստանն է այդ «մթնոլորտը», և եթե ուզում ես հոգեպես առողջանալ (հվանդ ես՝ իծնե, քանի որ այդտեղ ես ծնվել), արագ փախի… և, եքե կարող ես, օգնիր, նրանց, ովքեր ցանկանում են այդ մթնոլորտից դուրս գալ, բայց ինքնույն չեն կարողանում…
    (ես, օրինակ, երբ 2 շաբաթից ավելի եմ մնում Հայաստանում, զգում եմ, որ ևս մի քիչ, և ես հեսա ինչ-որ մեկին ծեծելու եմ, խաբեմ և քցեմ… ))).. արագ՝ հետ եմ փախնում՝..)).. մարդ մնալու և հաց ուտելու տարբերակ՝ Հայաստանում չկա..)։
    Դու ասում եք՝ մի շփվեք հիվանդ մարդկանց հետ, ես ասում եմ՝ մի շփվեք հիվանդ պետությունների հետ (բնականաբար՝ մի ապրեք այդ պետություններում)…
    Թե ինչու եք ֆետիշացրել պետական սահմանը, և նրա առաջ կանգ եք առնում՝ մնում է անհասկանալի… (ենթադրում եմ՝ ձեր մտքի սահմանափակության և «ազգասիրական» պրոպագանդայի արդյունքն է)։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031