Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը հեղափոխության օրը անակնկալ է  պահում

Մայիս 30,2015 21:42

«Բոլորս պետք է վստահ լինենք, որ համակարգը շատ թույլ է, նամանավանդ ուժային համակարգը»,- մայիսի 30-ին Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքերով՝ այն օրը, որ ժողովուրդը ոտքի կանգնի, ուժային համակարգը նրա կողքին է լինելու: Նա հայտարարեց, որ առաջիկա ուժերին Հիմնադիր խորհրդարանը թուլացնելու է առանց այն էլ թուլացած համակարգը. «Երբի հարցի պատասխանը տալիս ենք  հնարավորինս շուտ ասելով: Եթե մեր նախկին մոբիլիզացիոն ցատկը հաջողվեց կանխել, այժմ մենք նախապատրաստվելու ենք հաջորդ ցատկին, ավելի ամուր քայլերով: Եթե նախկինում մենք հայտարարել էինք ամսաթվի մասին, բայց այժմ մենք այդ օրը անակնկալ ենք պահելու: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ այդ կանչը մեր կողմից որեւէ օրը  լինի»:

Ժիրայր Սեֆլյանն ընդունեց, որ հանրահավաքը սակավաթիվ է, նա համարում է, որ այդտեղ կա համակարգի դերը, որը աշխատում է հանրահավաքին մասնակցելուց հետ պահել ժողովրդին. «Պետք է վստահեն ինձ, մենք այսօր գործում ենք համարյա հակառակորդի թիկունքում: Ոչ մի խնդիր չկա, որ լուծում չունի, ոչ մեկ թող չկասկածի, որ մեզ հաջողվելու է տասնյակ հազարներ փողոց բերել, մեր ժողովուրդը ոտքի է պահելու, ընդվզելու է. առանց ընդվզման այս ռեժիմի վերջ չկա: Ուշքի եկեք, գնահատեք իրավիճակը, իրավիճակը արտակարգ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հարգելի Ժիրայր, հավատում ենք որ շատ ազնիվ նպատակներով եք ղեկավարվում: Սակայն Կարծում եմ որ խնդիրը նորից լավ չի պատկերացվում (կամ բոլորովին չի պատկերացվում): Դուք ասում եք – “սխալվել եք օրը հստակ նշելով” եւ հիմա պատրաստվում եք “իշխանափոխության հասնել անակնկալի բերելով, վճռական օրը գաղտնի պահելով”: Եղբայր, նման բան պարզապես չի լինում, պատմության մեջ այդպիսի բան հայտնի չէ: Վերջապես հավատացած եղեք, որ այդ “հաղթանակի օրը” իրենք ձեզնից շուտ պիտի իմանան: Ինչպես եւ “բազմափորձ” տարատեսակ ընդիմությունները, դուք ամեն ինչը ուզում եք լուծել մի հարվածով (պրզիդենտի, պառլամենտի ընտրության, կամ հեղափոխության միջոցով – դա շատ կարեւոր չէ:) ՀՀ – ի ներկա պայմաններում այդ պարզապես անհնարին է (սկսյալ մեծն լեւվոն I – ի եւ մեծն միամիտ Վ. Սարգսյանի ժամանակներից): “Բա հունց անինք ?” – կհարցնեք դուք: Պատասխանը կարող է շատ պարզ լինել – “հունց իրանք են արալ!” Սակայն դա էլ չէ, ինչ որ բանով պիտի նրբորեն գերազանցել նախորդներին, (գայլը պիտի կուշտ մնա եւ ոչխարները ողջ!): Լուծում կա անշուշտ, բայց Դուք կարծես դեռ հեռու եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031