«Մենք նորից այստեղ ենք, շատերը ցանկանում էին, որ չլինեինք, բայց չստացվեց»,- մայիսի 30-ին Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա, անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանը, նշեց, որ իրենք չէին ցանկանում ապրիլի 24-ին որեւէ խժդժություն առաջացնել. «Այդ օրերին, երբ մենք բանտում էինք, նրանք մեզ որպես պատանդ էին օգտագործում: Այստեղ մենք ապացուցեինք, թե փոքր ուժերով ինչպես կարելի է դիմադրել: Իրենք որոշել էին մեր շարժումը ճզմել, վաղուց, տարուց ավել են ճնշումներ գործադրում մեր վրա, որ չխափանենք իրենց վերարտադրումը: Բայց ինչպես տեսաք դա ձախողվեց, ուզում եմ ասել՝ փոքրաթիվ լինելու հանգամանքից պետք չէ վհատվել»:
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ առաջիկա օրերին Հիմնադիր խորհրդարանը նոր շունչով շարունակվելու են համալրել Հիմնադիր խորհրդարանը, համալրել մարզերում աջակից խմբերի ձեւավորումը, շարունակել քաղաքացիական բանակի համալրումը:
«Մենք առաջարկում ենք ձեւավորել բոլոր պայքարող խմբերի ներկայացուցչական պայքարող մարմին: Ժամանակը եկել է մեզ բոլորիս ստիպելու համագործակցել: Հուսով եմ հաջողությամբ կավարտվի: Մենք միշտ ենք խոսել ճակատ ձեւավորելու մասին, սակայն այսօր որոշ վերանայումներ կատարել ենք, առանց մեր ռազմավարությունից շեղվելու մենք համոզված ենք, որ կան քայլեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել: Եթե մինչեւ այսօր պայման էինք դրել, որ համակարգից դուրս պետք է շարունակել, հիմա ասում ենք՝ ոչինչ, շարունակենք պայքարը ներսում, մենք կշարունակենք այն դրսում»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ գործակցություն պետք է լինի Հայաստանը առանց քաղբանտարկյալների համակարգի շուրջ, որն ըստ նրա օր օրի կմեծանա եւ նրա շուրջ համախմբում լինի. «Մենք այն ուժն ենք, որ ասում ենք չենք սպասելու մինչեւ 2017-2018 թվական, հուսով եմ կգտնվեն ուժեր, որոնք կհամաձայնեն: Սակայն մինչեւ արտահերթ ընտրությունները պետք է ձերբազատվել այս ռեժիմից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ