Չնայած, որ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանը հնարավորություն չուներ ներկա գտնվելու նախաձեռնության մայիսի 30-ի հանրահավաքին, սակայն Ազատության հրապարակում հավաքվածները հնարավորություն ունեցան լսել նրա ելույթի ձայնագրությունը:
Նա նշեց, որ այսպես չի կարելի շարունակել եւ խնդիրների լուծումը կապված է իշխանության փոփոխության հետ, քանի որ իշխանությունը սեփական շահերը ավելի է դասում, քան ժողովուրդները. «Հայաստան իմ մուտքը արգելվեց, որովհետեւ բողոքեցի ձեր այս խնդիրների համար: Բայց վստահ եղեք ես չեմ ընկրկի, որովհետեւ դա նաեւ մեր պայքարն է»:
Նա շեշտում է, որ արտահերթ ընտրությունները անպայման պետք է անցկացվեն եւ ժողովուրդը պետք է այդ հարցում միասնականություն ցույց տա:
Հիշեցնենք՝ Շանթ Ոսկերչյանը մայիսի 21-ին ժամանել էր Հայաստան, սակայն նրա մուտքն արգելվել է: Եվ վերջինիս հետ Փարիզ են ուղարկել:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ