Հիմնադիր խորհրդարանը Ազատության հրապարակում մայիսի 30-ին հանրահավաք է կազմակերպել:
Այժմ Ազատության հրապարակում հավաքվել են նախաձեռնության համախոհները՝ Հայաստանի Հանրապետության եւ Հիմնադիր խորհրդարանի դրոշներով, «Բանտերով մեզ չեք կոտրի», «Կազմակերպված ժողովուրդն ամենազորն է», «Պայքարը կյանք է, անտարբերությունը մահ է» պաստառներով:
Հարցին, թե չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը սակավաթիվ է, նա պատասխանեց. «Առհասարակ, մեր շարժումը տարբերվում է մինչ օրս բոլոր ուժերից, մենք դասական իմաստով մրցակից չենք այս կամ այն ուժին: Մեր պայքարի բնույթը ազգային ազատագրական է: Այս հարցում ընկալելիության բարդություն կա, խնդիր ունենք օր առաջ ընկալելի դառնալու: Սակավամարդությունը երբեք մեզ չի հուսահատեցնում, մենք համառորեն շարունակելու ենք մեր գործը, եւ վստահ ենք, որ գտնելու ենք այն բանալին, որը մեր ժողովրդին վերջ ի վերջո ոտքի է հանելու»:
Մյուս հարցին, թե այդ սակավամարդությունը չի խանգարի՞ ռեժիմի հեռացնելու հարցում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ իրենք իրենց համառությամբ կհասնեն դրան:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ