Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս համացանցում պայքարել ֆեյքերի դեմ (տեսանյութ)

Մայիս 30,2015 15:11

«Եթե դուք հայտնաբերեցիք, որ ձեզ զրպարտել կամ վիրավորել են, չնստեք եւ տանը սպասեք, երկար չմտածեք, որովհետեւ դուք կարող եք հայց ներկայացնել դատարան 1 ամսվա ընթացքում, իսկ դրանից ուշ չեք կարող, քանի որ վաղեմության ժամկետն անցնում է»,- այս մասին, այսօր Երևանում մեկնարկած թվով յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց ավագ իրավաբան Գեւորգ Հակոբյանը։

Իրավաբանի այս դիտարկումը վերաբերում էր այն դեպքերին, երբ զրպարտող կամ վիրավորող անձի ինքնությունը հայտնի է: Սակայն ավելի հաճախ լինում են դեպքեր, երբ որեւէ անձի հասցեին վիրավորանքներ են հնչում կեղծ (ֆեյք) էջերից, որոնց գրեթե հնարավոր չէ գտնել: Ի՞նչ անել այս դեպքում:

«Եթե ֆեյքը ձեր հասցեին զրպարտություններ է հնչեցնում, էլի կարող եք դատարան դիմել ու ասել, որ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դատարանն էլ հաստատի: Սա ձեր պաշտպանության միջոցն է: Հաստատվելուց հետո վճիռը կարող եք նկարել, տեղադրել սոցիալական ցանցերում եւ գրել, որ այդ ֆեյք հաշվից տարածված տեղեկությունները սուտ էին»,- առաջարկում է իրավաբան Գեւորգ Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ըստ Գեւորգ Հակոբյանի՝ ֆեյքի դեմ պայքարելու միջոցներից մեկն է սոցիալական ցանցին դիմել եւ փորձել տվյալ օգտատերի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալ: Բայց դա բավականին բարդ գործ է՝ հաշվի առնելով այն, որ Ֆեյսբուքը առանց դատարանի որոշման նման տեղեկություն չի տրամադրի: «Իսկ եթե Հայաստանի դատարանը կայացնի նման որոշում եւ ուղարկվի Ֆեյսբուքին, բավականին երկար ժամանակ կտեւի մինչ սոցիալական կայքը կհամաձայնի տվյալներ տրամադրել»: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ կայքն ամերիկյան է:

Դատական քաշքշուկներից խուսափելու համար իրավաբանը խորհուրդ է տալիս աղբյուրներից օգտվել զգուշությամբ, քանի որ, եթե այդ աղբյուրը ապատեղեկատվություն կամ զրպարտություն է հրապարակել, դա տարածողը նույնպես կարող է պատասխանատվության ենթարկվել: «Կա համապարտություն, այսինքն, եթե դուք ինչ-որ մեկից հղում եք արել, կարող են ձեզ այդ մարդու հետ միասին պատասխանատվության ենթարկել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    էլ ուրիշ բանով գործ չունեք..
    էսքան “փաստաբան” բա էլ ինչով պետք ա զբաղվի- –ժողովրդին մեկը մեկի դեմ հանելով ու արանքում ձուկ բռնելով: 😀

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031