Լրահոս
Օրվա լրահոսը

 «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ. «Ոչ թե պետք է մտածել` «եղունգ ունես՝ գլուխդ քորի», այլ «գլուխ ունես՝ ելքը գտի»

Մայիս 30,2015 14:22

Այսօր՝ մայիսի 30-ին, «Էլիտ Պլազայում» կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարում  ելույթ ունեցողները խոսեցին այն պատկերից, ինչը առաջացել է իշխանությունների մեղքով:

Մասնավորապես Նարեկ Բաբայանը նշեց, որ իրենցից շատերը կուսակցական են դարձել անցնելով քաղաքացիական ակտիվիստից՝ կուսակցական դառնալու ճանապարհը: Նա հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությությունը տարբերի քաղաքացիական խմբերի, հասարակական կազմակերպությունների համար բանավեճերի եւ խնդիրների բարձրացման բաց հարթակ է,  ավելին՝ քաղաքացիական պայմանագիրը պետք է կարծրատիպեր կոտրի: Նարեկ Բաբայանը համոզված է, որ շատ բանաձեւեր պետք է փոխել, օրինակ ոչ թե պետք է մտածել, «եղունգ ունես՝ գլուխդ քորի», այլ «գլուխ ունես՝ ելքը գտի», կամ «ոչ թե սաղ սուտ ա, ոչին չի փոխվելու», այլ ՝ «ես եմ փոփոխության սկիզբը»:

Founding conference of the 'Civil Party' took place at Elite Plaza hotel

Founding conference of the ‘Civil Party’ took place at Elite Plaza hotel

 

Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ այսօր բաժանարար գծեր են նշվում՝ ռուսամետներ, ամերիկամետներ, եվրոպամետներ, երկներից, քաղաքական ուժերից զատ, հասարակ մարդիկ էլ են սկսել են բաժանումներ անել, մինչդեռ. «Մեզ համար չկա տարբերություն Տոլստոյի եւ Ստենդալի միջեւ, քանի որ երկուսն էլ հանճարեղ են, չկա տարբերություն Հիտլերի եւ Ստալինի միջեւ՝ երկուսն էլ ոճիր են գործել: Իրավունքներն ու ազատությունները չեն ճանաչում  սահման եւ ազգություն»:  Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ԵՏՄ-ին միանալուն` իշխանությունների որոշումը որակելով՝ խայտառակ: Ասաց նաեւ, որ իշխանությունները մեզ գցել են բաժանարար գծերից այն կողմ՝ շահարկելով մեր անվտանգությունը, բայց դրանից հետո էլ գնդակոծվում են մեր գյուղերը, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Արցախը թողել ենք ԵՏՄ սահմանի հակառակ կողմում:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում կարեւորեց պատասխանատվության ստանձնումը: Նա փաստեց, որ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր դաշտում բացակայում է պատասխանատվության զգացումը, անգամ ընդդիմադիր գործիչները պատասխանատվություն չեն կրում կուսակցության ծրագրերի ձախողման եւ պարտավորությունների չկատարման համար:  Արայիկ Հարությունյանը հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է մասնակցել 2017 թ ընտրություններին, ինչ նպատակով էլ հստակ խնդիրներ են դրվելու կուսակցության վարչության եւ քաղխորհրդի առաջ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031