Այսօր՝ մայիսի 30-ին, «Էլիտ Պլազայում» կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած իր ելույթում Սասուն Միքայելյանն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, ու ներքաղաքական կյանքի վերջին վայրիվերումներին տեսանելի հակասություն չկա, ինչից էլ ժողովուրդը կորցնում է հույսը:
Նրա համոզմամբ, պատկերը փոխելու գործում մեծ ակտիվություն պետք է ցուցաբերի երիտասարդությունը, մտավորականությունը, ազատամարտիկները, հակառակ դեպքում՝ «Իշխանություններին բավարարում է այս իրավիճակը. բարոյազրկված ժողովուրդ, համատարած քծնանքի վրա հիմնված իշխանական վերնախավ: Իշխանություններն ամեն գնով ուզում են պահպանել իրենց իշխանությունը, իսկ մի քանի ըմբոստ անհատների հարցը լուծում են նրանց բանտարկելով»:
Սասուն Միքայելյանն ընդդիմությանն էլ քննադատեց, ասաց, որ ընդդիմության որոշ առաջնորդներ անընդհատ ակտիվ հատվածին հանրահավաքների են կանչում, հույս եւ խոստումներ տալիս՝ այդպիսով կոտելով ժողովրդի ողնաշարը: Նրա խոսքով, թեժ գարունները եւ թեժ աշունները այդպես էլ չեն կայանում, անգամ քաղաքագիտական վերլուծություններ չեն արվում: Սասուն Միքայելյանը փաստեց. «Ընդդիմության մեջ էլ է արմատավորվել այլակարծությունը խեղդելու պրակտիկան, բոլոր որոշումները ընդունվում են միաձայն, իսկ կուսակցության անդամները պարտավոր են փառաբանել շեֆի գաղափարները»:
Ըստ Միքայելյանի, իրենց ընդդիմադիր համարող շատ քաղաքական ուժեր իրենց վարկանիշը պահելու համար բավարար են համարում միայն իշխանություններին քննադատելը, առկա կուսակցությունները չեն կարողանում փոխել երկրի մթնոլորտը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ