Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություններ է կատարել Շիրակի մարզում ու Գյումրիում: Նա պաշտոնազրկել է Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին, որը երկար տարիների զբաղեցնում էր Արթիկի ոստիկանապետի պաշտոնը, Վլադիմիր Գասպարյանը ընդամենը վերջերս էր նրան տեղափոխել Գյումրու «Կումայրի» բաժին: Նրան դարձյալ նշանակել է Արթիկի ոստիկանապետ:
Նշենք, որ այս ոստիկանապետը բավական սերտ կապերի մեջ է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ, նրա եղբայրը՝ Մեղրաշենի գյուղապետը, որը մարզի գրագետ ու գործունյա գյուղապետերից է, ՕԵԿ ական է:
Վլադիմիր Գասպարյանի կադրային փոփոխությունները սրանով չեն ավարտվել. նա իր նախկին պաշտոնում վերականգնեց կադրերի ռեզերվ ուղարկված Վահրամ Ենոգյանին, որը զբաղեցնում էր Շիրակի մարզի փոխոստիկանապետի պաշտոնը: Վահրամ Ենգոյանին նշանակել է Շիրակի մարզի փոխոստիկանապետ Արթուր Հակոբյանի փոխարեն: Իսկ Արթուր Հակոբյանին, ազատելով իր պաշտոնից, նշանակել է Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ