Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճո՞ւյք, թե կախվածություն է ծխախոտը. մեկնաբանում են պատգամավորները (տեսանյութ). A1plus.am

Մայիս 30,2015 12:16

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրեն մոլի ծխող չի համարում. իր խոսքերով` ծխում է հաճույքի համար. «Ամեն ինչի չափավորը վնաս չէ` դա կլինի խմիչքը, դա կլինի ծխելը, ցանկացած պահի, երբ ցանկանում եմ, կարողանում եմ թողնել ծխելը: Դեպքեր շատ են եղել` 3 ամսով, 6 ամսով»:

Ժամանակին նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սակայն առողջ ապրելակերպը տարիների ընթացքում զիջել է իր դիրքերը. «Մոլի ծխող էր Վիլյամ Սարոյանը, երբ ասում են՝ գիտե՞ս, որ Սաղաթել բիձեն 85 տարեկան հասակում ծխելը թարգեց, իսկ դու ասում ես` հնարավոր չէ: Ասում է` Սաղաթել բիձեն անկամքի մեկն էր, նա ոչ մի գործ մինչեւ ավարտ չի հասցրել»:

Մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, այդ թվում` ՀՀ-ն նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Ըստ վիճակագրության` մեր երկրում տարեկան 3-4000 մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից, որոնց հիմնական պատճառը ծխախոտի օգտագործումն է: ՀՀ-ում ծխում է բնակչության մոտ 63 տոկոսը` տղամարդկանց 50%-ը, իսկ կանանց 2.3%-ը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Ծխախոտը մարդկությանը պարտադրված մեծագույն չարիքներից մեկն է: Ծխելը վնասում է առողջությունը, կարճացնում է կյանքը, գցում է աշխատունակությունը, կեղտուտում է շրջակա օդը և սա դեռ ամբողջ ցանկը չէ: Ծխելը այսօր համարվում է վատ տոնի նշան, հետամնացություն: Ծխող մարդիկ իմ տեսակետից հիվանդ մարդիկ են: Հայաստանում ծխում են մոտ մեկ միլիոն մարդ: Նրանց մեծ մասը չի գիտակցում, թե ինչ սոսկալի հարված են հասցնում մեր երկրի ապագային: Ցավոք սրտի, Հայաստանում ծխելու դեմ կազմակերպված պայքար չկա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031