Վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 2013 թվականի ներդրումային ծրագիրը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ-ի ներկայացրած ծախսերը ուռճացված են:
Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթում ասվում է. «Ընկերության կողմից ձեռք բերված ապրանքների շուկայական գների մոնիթորինգը ցույց է տալիս, որ սարքավորումների ձեռք բերման գները միջինում 20 տոկոսով գերազանցում են շուկայականը»: ՀԷՑ-ի կողմից ձեռք բերված ծառայությունների գները, ըստ ՀԾԿՀ եզրակացության, գերազանցում են շուկայականը մոտ 14 տոկոսով: Հանձնաժողովը նաեւ արձանագրել է, որ ՀԷՑ-ի պատվերները կատարող այլ ընկերությունները, օրինակ՝ հաղորդալարեր ու մալուխներ գնում են շուկայականից 30-40 տոկոսով թանկ գնով: Բայց այս իրավիճակը, հանձնաժողովի կարծիքով, ընդամենը աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետեւանք է՝ ոչ ավելին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: