Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերնդափոխության բդեշխական մոդելը. «Հրապարակ»

Մայիս 30,2015 12:02

Ալավերդիում այդ ի՞նչ «բարքեր» են տիրում, հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրություններում որեւէ մեկի «տղան» իր թեկնածությունը չի դրել։ Դուք քանի՞ որդի ունեք, պարոն Բաղդասարյան, հարցրինք ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: «Երկու»: Երկու որդի՞… չե՞ք պատրաստվում նրանց քաղաքապետ, մարզպետ դարձնել: «Ոչ, իմ տղաներն իրենք են ընտրում իրենց մասնագիտությունը. Ժամանակը ցույց կտա, կարող է ես չլինեմ, իրենք որոշեն»: Չէ, միշտ եղեք, եւ այնուհանդերձ, իշխող կուսակցությունում երբեւէ քննարկվո՞ւմ է «հայրեր-որդիներ» հավերժական դիլեման: ՀՀԿ-ում, ի շարս այլ հարցերի, այն լուծված չէ, եւ ընտրվել է սերնդափոխության ամենատխուր` բդեշխական մոդելը: «Ինչ է, պաշտոնյաների որդիներն իրավունք չունե՞ն աշխատանք, պաշտոն ունենալ. այսօր ես կարող եմ հազարավոր անուններ նշել տարբեր ոլորտներում, որ ընդհանրապես միակողմանի-երկկողմանի ծնողազուրկ են, շարքային բանվոր-մշակի ընտանիքից են, որոնք ունեն բավականին լուրջ պաշտոններ, իսկ լրագրողներդ կոնկրետանում եք մի քանի դեպքերի վրա»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031