Հայաստանի բնակչության 35 տոկոսն աղքատներն են։ Սա պաշտոնական տվյալ է։ Ինչպե՞ս կազդի այս ցուցանիշի վրա էլեկտրաէներգիայի 40 տոկոսով թանկացումը, եւ ո՞ր ապրանքատեսակների գների աճ կարձանագրենք։ Հարցին ի պատասխան, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց․ «Նախ, աղքատությունը մեր երկրում 35 տոկոս էր կազմում մինչեւ 2014 թ․ դեկտեմբերը։ Դեկտեմբերից հետո այն ավելի բարձր է, միգուցե՝ 38-40 տոկոս։
Երկրորդը՝ էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր 10 տոկոսի թանկացում հանգեցնում է բնակչության կենսամակարդակի ուղղակի անկման 0,3 տոկոսով։ Հետեւաբար, 40 տոկոսով թանկացման դեպքում կստացվի աղքատության ավելացում 1,2 տոկոսով։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: