Նախօրեին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ:
Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում:
Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին` հուլիսի 18-ին նախանշված մենամարտում:
Կարդացեք նաև
Արթուր Աբրահամի մամուլի ծառայություն