Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա իսկական լրբի շառ է». «Ժամանակ»

Մայիս 30,2015 10:46

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը։

 Պարո՛ն Աբգարյան, Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը նոր բողոքի ալիք է բարձրացրել։ ՀԷՑ-ը փաստացի տարիներով զբաղվել է Հայաստանի էներգահամակարգի թալանով՝ կուտակելով մոտ քառորդ միլիարդ դոլարի պարտք: Փորձագետները նշում են, որ ռուսական պետական ընկերությունը պետք է հատուցի իր դուստր ձեռնարկության գործած սխալների կամ հանցագործության համար, կամ՝ «գույք պարտքի դիմաց», այն է. գույքը և ակտիվները հետ հանձնի Հայաստանի Կառավարությանը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը և որքանո՞վ է այն իրատեսական։

-Միջազգային տարաբնույթ հարաբերություններում ես երբևէ լկտիության ու լպիրշության այսպիսի խայտառակ դեպքի որևէ հիշատակման չեմ հանդիպել: Սա իսկական լրբի շառ է: Ռուսները ոչ մի երկրում չէին համարձակվի այսպիսի խայտառակ վարքագիծ դրսևորել: Հայերն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենց նկատմամբ ռուսների այսպիսի վարվեցողությունը պայմանավորված է նրանց կողմից Հայաստանի քաղաքական սուբյեկտ հանդիսանալու և իրենց՝ հայերի քաղաքական ու քաղաքացիական հավակնություններ ունենալու լրջությունը չընկալելուց: Ռուսների համար այն առաջնահերթորեն կամազուրկ, վախկոտ, անպատվախնդիր, շահամոլ, խորամանկ, արագ ու հեշտ ձուլվող մարդկային անվտանգ նյութ ու ռեսուրս է: Ռուսների կողմից այսպիսի գնահատականի և դրանից բխող վերաբերմունքի արժանանալը հիմնավորապես մեր՝ հայերիս կողմից ավանդական «ազգային անվտանգության» կեղծ ու պատիր վարդապետությանը կառչած մնալու, սեփական ազգային շահերն անտեսելու և  ռուսների առջև ստրկամտության ու շնային հավատարմության մշտական դրսևորումների արդյունքն է: Հենց սա էլ այսօր շարունակվում է կոչվել «եղբայրական բարեկամություն»: Պատկերացնո՞ւմ եք, թե ռուսները ինչի՛ տեղ են դրել «խորամանկ» հայերին՝ իրենց թույլ  տալով նախ անթաքույց թալանել դոլարի հարյուրավոր միլիոններ, ապա լպիրշաբար պահանջել, որ այդ թալանը ձևակերպվի որպես Հայաստանի «պարտք» և, վերջապես, լկտիորեն առաջարկել էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման միջոցով ու ժողովրդի փողերով մարել այդ «պարտքը»: Սա որոշակիորեն առնչվում է  90-ականների վերջին Քոչարյանի ձեռքով հայկական և ռուսական ինչ-ինչ ընկերությունների փոխադարձ պարտավորությունների զեղծարարական ձևակերպմանը՝ որպես Ռուսաստանի հանդեպ Հայաստանի 100 մլն դոլարի հասնող «պետական պարտք», որի հիման վրա էլ սկսվեց Հայաստանի արագացված գաղութացումը: Հանցագործության կոծկման կամ հարցերի «լուծման» ռուսական այս «տրամաբանության» ոլորտում եմ տեսնում նաև ռուս զինվորականների և դիվանագետների շրջանակներում նացիստական մոլագար վարքագծի առկայծումների և Հայաստանում ռուսական իրավապահների անօրինական առկայության և գործունեության բացատրությունը:

Այժմ համառոտ անդրադառնանք նրան, թե հայերը ներկա իրադրությունում ինչ կարող են անել ռուսների այս լրբենի պահվածքի պարագայում: Գործնականում՝ ոչինչ…:  Իհարկե, տվյալ կարգի հարցերի լուծման համար  ներկայումս տեսականորեն բազմաթիվ տարբերակներ կան, բայց դրանցից յուրաքանչյուրի իրականացման փորձը դեմ է առնելու միևնույն արգելքին՝ գործող իշխանության հակազգային ու դավաճանական այն կեցվածքին, որով նա հանդես է գալիս վերջին ավելի քան 15 տարում: Առանց այդ սարգսյանաքոչարյանական դավաճանական իշխանության տապալման անհնար է զսպել Հայաստանում թափառող ռուսական ընչաքաղց արջի անհագուրդ ախորժակը: Ուրեմն՝ առաջին վճռական հարվածը պետք է հասցնել դավաճանական իշխանությանը, որից հետո հնարավոր կլինի ռուսների հետ խոսակցություն վարել մեր ազգային շահերի և միջազգայնորեն ընդունված նորմերի պաշտպանության շրջանակում:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Առաջին հերթին պետք է Հայաստանը ազատագրել թուրք զավթիչներից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031