Հարցազրույց քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ
–Քաղաքական դաշտում կարծես գործընթացների ակտիվացում է նկատվում. սահմանադրական բարեփոխումները, նաեւ սոցիալական խնդիրները, տվյալ պահին էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը կարո՞ղ են նպաստել ընդդիմադիր ուժերի համախմբմանը։
-Նախ ասեմ, որ քաղաքական դաշտում ընդամենը մի քանի ուժեր են մնացել. դա ՀՀԿ-ն է, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգության» անհատ գործիչներն ու դեռ չկողմնորոշված ԲՀԿ-ն: Ուրիշ քաղաքական ուժ Հայաստանում գոյություն չունի՝ չնայած արդարադատության նախարարությունում 75-ից ավելի գրանցված կուսակցություն կա, որոնք կա՛մ գրանցվել են ու չեն գործում, կամ էլ մարդ կուսակցություններ են: Դրանց ուշադրություն դարձնել պետք չէ, ու թվարկածս 4, 5 ուժերի շուրջ պետք է կատարել դիտարկումը:
Պատկերն այսպիսին է` ՀՀԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, ՀԱԿ-ը` դեմ, «Ժառանգությունը» ազդեցիկ կուսակցություն չէ, այստեղ անհատ գործիչներն են խոսում դեմ լինելու մասին, ՀՅԴ-ն կողմ է, ԲՀԿ-ն-ն, չնայած ասում է՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ, ասում է` դեմ է կառավարման համակարգի փոփոխմանը, բայց նաեւ հայտարարում է` կներկայացնի իր առաջարկները, օրինակ, մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Այսպիսով 2-ը կողմ են, 2-ը՝ դեմ, մյուսը ավելի շուտ կողմ է, քան դեմ: Հստակ դիրքորոշում ունեն միայն ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Հետեւաբար ուժերի համախմբման խնդիր չկա, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկա:
Փոխարենը, կա քաղաքական խնդիր: Չմոռանանք, որ 2018-ին ավարտվում է գործող նախագահի սահմանադրական լիազորությունների ժամկետը, չմոռանանք նաեւ, որ Հայաստանում շատ ուժեղ է Ռուսաստանի ազդեցության գործոնը: Ուրեմն, կարեւորագույն հարցերից մեկն այն է, թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի վերաբերմունքը 2017-18 թվականներին:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: