Նախկին խորհրդային մարդիկ հակված չեն որեւէ բանի հավատալու։ Եթե, ասենք, առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ծխելը վնասակար է ձեր առողջությանը, մենք ենթադրում ենք, որ այդ պնդման տակ ինչ-որ բան է թաքնված։ Օրինակ՝ որ այդ նախարարությանը կից որեւէ մի ՊՈԱԿ «գրանտ է կպցրել» եւ հիմա նման հիմնազուրկ պնդումներով ուզում է մարդկանց առողջության հաշվին փող աշխատել։ Կամ՝ երբ ոստիկանությունը կոչ է անում պահպանել երթեւեկության կանոնները, մենք միանգամից «հասկանում» ենք, թե ում գրպանն են ուզում լցնել նման տարօրինակ կոչերով։
Առնվազն մի քանի տասնամյակների ընթացքում ձեւավորվել է որոշակի մտածելակերպ, ըստ որի՝ պետությունը մեզնից դուրս մի մարմին է, որին պետք է հայհոյել՝ նույնացնելով այն իշխանության հետ, եւ հնարավորության սահմաններում խաբել, «որովհետեւ բոլորն են այդպես անում»։ Եթե որեւէ մեկն այսօր ասում է, որ պետականություն ունենալը «հայ ժողովրդի դարավոր երազանքն է եղել», նա նույնքան անկեղծ է, որքան 40 տարի առաջ ամբիոնի մոտ կանգնած հռետորները, որոնք պնդում էին, որ հայ ժողովուրդը լծվել է ԽՄԿԿ այսինչ համագումարի որոշումների կատարմանը։
Դաստիարակվելով այն անսասան համոզմամբ, որ «դիփ խաբում ու խաբում իք», մենք՝ ա/ վստահ ենք, որ «էս պետությունում» ամեն ինչ հիմնված է ստի վրա, եւ, որպես կանոն, ձգտում ենք օգտվել այդ հանգամանքից, բ/ չենք հավատում որեւէ մեկի անկեղծությանը: Չենք հավատում նաեւ ընդդիմությանը, որը պարբերաբար խոստանում է «թեժ աշուններ», «թեժ գարուններ» եւ հեղափոխություն, որոնք, սակայն, իրականություն չեն դառնում: Ժողովուրդն այդ դեպքերում հոգոց է հանում՝ «Է՛, սրանք էլ չկարողացան մի բան անել»: Այսինքն՝ եթե պետությունն իր ամբողջականության մեջ մեզանից դուրս գտնվող ինչ-որ մի երեւույթ է, ապա ընդդիմությունը նույնպես այդպիսին է՝ մեզ թվում է, որ այդ գործիչները պարտավոր են իշխանությունից հեռացնել վատ կառավարիչներին եւ բերել մեզ համար հոգ տանող բարի եւ ազնիվ մարդկանց:
Այս պայմաններում իշխանությունը չի կարողանում իրականացնել իր գաղափարները, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք իրենց հիմքում ճիշտ են (իրականացման թերությունները մի կողմ դրած)՝ կենսաթոշակային բարեփոխումները, շրջանառության հարկի իջեցումը, համայնքների խոշորացումը: Նման իրավիճակում առավել եւս հնարավոր չէ հիմնավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, եթե նույնիսկ հօգուտ դրա կան որոշ փաստարկներ: Առաջին անգամ հրապարակված «Էլցանցերի» հայտից ակնհայտորեն կրիմինալի հոտ է գալիս: Մինչեւ իրավապահ մարմինները չբացահայտեն այդ կրիմինալը եւ դատարանի առջեւ չկանգնեցնեն մեղավորներին, խոսել սակագնի բարձրացման մասին անիմաստ է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
էդ ինչից որոշեցիք? որ
կենսաթոշակային բարեփոխումները, շրջանառության հարկի իջեցումը, համայնքների խոշորացումը- սկզբունքորեն ճիշտ են
իսկ այ-: Նման իրավիճակում առավել եւս հնարավոր չէ հիմնավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, եթե նույնիսկ հօգուտ դրա կան որոշ փաստարկներ: Առաջին անգամ հրապարակված «Էլցանցերի» հայտից ակնհայտորեն կրիմինալի հոտ է գալիս:
Զարմանում եմ- գիտունի տեղ եք դնում Ձեզ, բայց մի դեպքում -փաստարկները օդից հնարած են լինում ու անհամոզիչ Ձեզ համար- մյուս դեպքում՝ հենց տենց; վերցում եք ու որոշում, որ կրիմինալի հոոտ ա գալիս:
Բացայայտ է թէ Հայաստանում աւելի մեծ թիւով եւ աւելի շատ զայրացած հայեր բողոքի ակցիաներ են կատարում, խլրտումներ են գոյանում, հասարակութիւնը ցնցվում է, երբ նիւթը վերաբերում է ուղղակի անհատների նիւթական կացութեան, ուղղակիօրէն իրենց ճեպին, անմիջական գրպանին:
Գաղափարական, սկզբունքային, կամ ազգային աւելի հաւաքական բնոյթի հարցերում, նոյնը չէ ընդվզումի եւ բողոքի աստիճանը:
Մտահոգիչ է այս, որովհետեւ նշանակում է թէ՝ եթէ հայոց Պետութիւնը մի օր հասնի նիւթական այնպիսի կարողականութեան մը, որ առատօրէն, շռայլօրէն նպաստներ շնորհէ քաղաքացիներին, այդ օրուայ Պետութիւնը ղեկավարող վարչակարգը կարող է անել ամէն ինչ որ ցանկանայ, ոնց որ կամենայ, մնացեալ բոլոր նիւթերում, առանց «խանգարուելու» ժողովուրդին կողմէ…
Այս վտանգի նախանշանը արդէն յայտնվում է որեւէ ընտրութեան ժամանակ, երբ քաղաքացիների մեծամասնութիւնը քուէարկում են իրենց անհատական գրպանի տրամաբանութեամբ միայն, նոյնիսկ այն պարագային երբ այդ անհատական շահը սահմանափակուած է այդ կարճ ժամանակամիջոցով միայն:
Իսկ այստեղ է թերեւս որ պէտք է տեսնել հիմնական կապը՝ խորհրդային ժամանակաշրջանին հետ: Երբ, մինչեւ այն ատեն որ քաղաքացիների նիւթական տարրական կարիքները գոհացած էին, ուրիշ… բանի համար, շատ ել գանգատելու կամ բողոքելու տրամադրութիւն չկար:
Բառացիօրէն՝ բնական է որ այդպէս լինի: Տրամաբանական է: Մարդկային է:
Սակայն գերիշխան պետականութեան, հաւաքական հզօր գոյութեան եւ դեռ այլ ազգային նպատակների ձգտող, տակաւին կերտման ընթացքի մէջ գտնուող, նորածին երկրի մը համար՝ մտահոգիչ է այս երեւոյթը:
Ի դէպ՝ այս միջոցով է որ Արեւմուտքի հարուստ երկիրների կառավարութիւնները հանդարտ եւ հլու են պահում իրենց ժողովուրդները… Մինչ իրենք անում են ինչ որ կ’ուզեն ամբողջ երկրով, ամենայն հանգստութեամբ:
Քաղաքական շատ հին, դասական դաւանանք է սա: Panem et circenses…
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/
.
Հարգելի Հայդուկ, շնորհակալ եմ կոռեկտ, բովանդակային եւ ոչ անձնավորված քննարկման համար:
«Բացայայտ է թէ Հայաստանում աւելի մեծ թիւով եւ աւելի շատ զայրացած հայեր բողոքի ակցիաներ են կատարում, խլրտումներ են գոյանում, հասարակութիւնը ցնցվում է, երբ նիւթը վերաբերում է ուղղակի անհատների նիւթական կացութեան, ուղղակիօրէն իրենց ճեպին, անմիջական գրպանին: Գաղափարական, սկզբունքային, կամ ազգային աւելի հաւաքական բնոյթի հարցերում, նոյնը չէ ընդվզումի եւ բողոքի աստիճանը:»
Սիրելի Հայդուկ, չնայած որ ինքս էլ նկատում եմ այդ երկփէղկվածուփյունը «ընդվզման» եզրերում այնումենայնիվ ժողվրդի կողմից «Գաղափարական, սկզբունքային, կամ ազգային աւելի հաւաքական բնոյթի հարցերում, նոյնը չէ ընդվզումի եւ բողոքի աստիճանը:» իմնականում այսօրվա իշխանությունների բացահայտ ԳԵՍՏԱՊՈՅԱԿԱՆ մարտավարության պատճառով: Այվ որ հայաստանի պաշտպանության համար զոհված մարտիկների ՄԱՅՐԵՐԻՆ ԾԵԾՈՒՄ են կարծում եմ յուրքանչյուր կանադացի, կամ նույնիսկ հայրենասեր կանադահայ կվախնար «ընդզել»… Մարդիկ 2008 ի , Մարտի 1ը լավ հիշում են, 10 նահատակների ծնողները, Ավետյանի սպանությունը նույնպես:
«հիմնական կապը՝ խորհրդային ժամանակաշրջանին հետ: Երբ, մինչեւ այն ատեն որ քաղաքացիների նիւթական տարրական կարիքները գոհացած էին, ուրիշ…» շնորհակալ եմ ասածս հաստատելու համար, որոշհետեվ «խորհրդային» տարիներին էլ ընդվզէլուց հրաժարվելը ոջ թե «տարրական կարիքները գոհացած էին ինչպես Գանատաին մեջ» այլ նույն ԳԵՍՏԱՊՈՅԱԿԱՆ ռեժիմն էր…: Կուզեմ հարցնել արդյոք Ձեզ կինոթատրոն մտնլը մերժած են Գանատաին մեջ կամ Գրադարանին մեջ Ձեր ուզած գիրքը կարդալը: Ինձ ԱՄերիկաեն էրիտասարդ տարիներիս մի ամերիկացի երիտասարդ գրքեր ուղարած էր , այդպես էլ չիմացա ինչ գրքեր էին, միայն նամակ ստացա ԿԳԲ են որ իրենք գրքերը ստացած են սակայն ինձ չպիտի տրամադրեն: Վախեցած նույն օրը տղաին նամակ գրեցի որ մեկ ալ գրքեր կամ ուրիշ ոչինչ ուղարկե, մենք ամեն ինչ ունենք…
Համոզված եմ որ Հայաստանին ժողովրդին կարիքը ոչ թե հաց ու պանիրն է, ինչպես Ձեզ կթվա սիրելի Հայդուկ, այլ ան ինչ որ Դուք դատարանին մեջ կպաշտպանեք Ձեր մասնագիտությամբ,այն է ԻՐԱՎՈՒՆՔԸ…
Կուզեի միայն հիշեցնել, որ վերջին նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովաննեսիանը Երեվանում ձայների առավելություն ուներ,եվ նրան ընտրողները մինչեվ հիմա սպասում են իրավական պատասխանի…
Յարգելի Գալուստ,
. Սովետական ժամանակների վերաբերող քո վկայութիւնը ինքնին լաւապէս պարզում է թէ, «գեստապոյական» գետնի վրայ, այսօրուայ կացութիւնը կարելի չէ բաղդատել այն օրերի հետ…
. իրաւունքները, ինչպէս նաեւ ազատութիւնները, որեւէ արդի ընկերութեան մէջ կամ որեւէ զարգացած երկրում, անհուն եւ անսահման չեն, բացարձակ չեն. անոնք, յատկապէս՝ կը գործադրուին պատասխանատվութեան հիման վրայ.
. իսկ Րաֆֆի Հովաննեսիանի Երեվանում ստացած ձայների առավելութեան վերաբերող ակնարկութիւնը մի քիչ տարօրինակ է… այսինքն՝ միայն մի քաղաքի քուէներո՞վ է որ ընտրուելու է երկրի նախագահը…
Սիրելի Հայդուկ, ինջպես քեզ (կներեք գուե պիտի գրեմ Ձեզ) Երեվանի բնակչությունը ավելի է քան բոլոր շրջանները իրար գումարած, հատկապես այսօրվա սննկացած գյուղական բնակչությունը…, եթե Դուք րավաբան եք, ես էլ Հայաստանի մեջ ազգագրական եվ սոցիոլոգիական նյութեր էի հավաքում … եվ մի փոքր ծանոթ եմ:
Իսկ Րաֆֆու մասի գրածս ուրիշ իմաստ ուներ , այն ավելի շատ գալիս էր ապացուցելու որ գոնե Երեվանի բնաչության համար պատճառը « նիւթը վերաբերում է ուղղակի անհատների նիւթական կացութեան, ուղղակիօրէն իրենց ճեպին, անմիջական գրպանին» չէր որ եկել եվ ընտրել էին Րաֆֆին, այլ մարդիկ քաղաքական եվ ազգային բարձր գիտացությունից ելնելով էին այդ քայլը արել, իսկ Դուք, շատ կներեք, իրենց ապտակ էք հասցնու: Իսկ այսօվա լռությունը, Դուք ինձմե շատ լավ գիտեք, որ վախն է, գործը կորցնելու, երեխաին «Ճիտին պարտքը» չկատարելու… Ես Ձեզ կհասկնամ, որ կկարծեք որ «Ռուսաստանն է մեր փրկությունը» սակայն պիտի ձգենք որ Հայ Ժողովուրդը ինք ընտրություն ընե…, ոչ թե իրնց ԾԷԾԷՆ, քանզի Ամերիկա եվ Գանատա ալ մադոցը ամեմ օր կծեծեն ( հիմա որ մեջքս կցավի), իսկ Ռուսատանին մեջ միայն կփաղաքշեն…
Գալուստ ջան,
«Ռուսաստանն է մեր փրկությունը» ճիշդ բանաձեւումը չէ իմ կարծիքիս, թէպետ ծանօթ եմ այդ գաղափարին, եւ կը յարգեմ զայն: Իմ կարծիքը սակայն այն է թէ՝ երանի թէ լինէր այդպէս, երանի թէ Ռուսաստանը – կամ մի այլ մեծ ու զօրեղ պետութիւն – մեր փրկութիւնը լինէր, բայց այդպէս չէ: Որովհետեւ մեզի համար չկայ ոչ մի արտաքին փրկութիւն: Սակայն որպէս դաշնակից, պարզ է թէ Հայաստանը որեւէ այլընտրանք չունի, բացի Ռուսաստանից: Այս է բացայայտ իրականութիւնը: Պէտք է ըստ այնմ ջանալ առաջանալ, եւ ոչ թէ այլ ուղղութեամբ երազներով, պատրանքներով, որոնք մեզ տանելու են միայն դէպի անդունդ:
Երեւանը սքանչելի քաղաք է, համայն հայութեան հպարտութիւն պատճառող, եռանդուն եւ շքեղ մայրաքաղաք է: Սակայն ասօրուայ դրութեամբ, այնտեղ կան անձիք, որոնք մի քիչ դժուարութիւնը ունեն Հայաստանի մնացեալ շրջանների – ի մասնաւորի՝ Արցախի – կացութիւնը նկատի առնելու, իրենց դիրքորոշումների մէջ: Մի քիչ Կիևի նման…
…. « Նման իրավիճակում առավել եւս հնարավոր չէ հիմնավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, եթե նույնիսկ հօգուտ դրա կան որոշ փաստարկներ:»…Հարգելի Ա.Աբրահամյան. եթե խոսենք փաստերի մասին, ապա դրանք ՝ճիշտ հակառակն էն հուշում, որ էլ. գները՝ոչ թե պետք է թանկանան,այլ ընդհակառակը՝պետք է էժանանան։ Նշենք մի քանի ակնառու փաստեր,նախ՝ կրճատվել էն այն արտադրական հզորությունները,որոնք սպառում էին էլեկտրական էներգիան ( փակվել էն մի քանի հարյուր արտադրական ձեռնարկություններ՝գործարաններ ու ֆաբրիկաներ) իսկ , էլեկտրաեներգիայի արտադրությունը՝ ոչ միայն չի նվազել,այլ ավելացել է, այն է՝ այժմ գործում էն,որ նախկինում չեն եղել, մի քանի հարյուր մանր ՀԷԿԷՐ,որոնք պատկանում էն մի քանի օլգախի ու պատգամավորի,որոնց արտադրած Էլ.-Էն-ի ինքնարժեքը՝անհամեմատ ցածր էն ( մի 3-4 անգամ ) ,արդիականացվել է ,ավել բարձր ՝ ՕԳԿ-ով դարձվել Երեւանի ՋԷԿ-ը, գործարկվել է Հրազդանի 5-րդ բլոկը, այս ամենը չի խոսում թանկացման օգտին։ Ատոմակայանը՝ միշտ էլ աշխատել է պլանավորված ընդհատումներով, այստեղ հարցը՝ մեզ մոտ սովորական դարձած՝ աչքակապության ու գողության մասին է, իրենք , մասնագիտական առումով , լինելով տգետ՝ հասարակությանը դրել էն,կներեք արտահայտությանս համար, էշի տեղ եւ փորձում էն քշել ինչպես ուզում էն, բայց այս անգամ՝ հավանաբար կմնա կոկորդներին, այստեղ, մարդկանց՝ գոյատեւման եւ չգոյության մասին է խոսքը…
….Եւս մեկ փաստարկ՝ ի օգուտ էլետրոեներգիայի գների իջեցման. վերջին մի քանի տարիներին դադարեցվել էն Սեւանա լճի մակարդակի բարձրացման միջոցառումները, առավել եւս՝ ավելացրել էն լճից ջրբացթողումները, իսկ դա՝ հավելյալ գումարներ են՝ ջրի վաճառքից գյուղացտներին եւ այդ լրացուցիչ ջրից ստացված էլեկտրոեներգիան, որոնք ,չգիտես ինչու, չի լուսաբանվում ոչ մի տեղ,չե՞ որ՝ դա,վերջին հաշվով նվազեցնում է թանկ գազի ծախսը ջերմաէլեկտրակայաններում,ըստ ինձ, այստեղ կա իրավապահների գործունեության լայն ճակատ, բայց թե,սրանց էլ ասող ու հրահանգ տվող է պետք….ժող. ասացվածքով…. թաթը չի կծում, եթե այդպես չէ՝ դե թող կծի…,որ երեւա, մեզ մոտ օրենքը գործում՞ է, թե՞, գործում է ընտրովի…
Ափսոս, որ 1918 մայիսի 28-ին Սարդարապատը գտնվում էր Երևանից արևմուտք,….
Առնվազն մի քանի տասնամյակների ընթացքում ձեւավորվել է որոշակի մտածելակերպ «Դիփ խաբում ու խաբում իք».
Հարցը այն է թե օթից էտ մտածելակերպը չձեւավորվեց. Խաբելու եվ քցելու մտածելակերպը ոչ միայն խրախուսվում է , այլ նայեվ պաշտպանվում է.
Դա այդպես էր առաջ եվ հիմա անկախ թե դա սովետն էր թե չե.
Պատճառն այն է որ անձը զգում է որ միայն այդ ձեվով է պրակտիկորեն ինքն առաջ գնում տվյալ հասարակարքում. Եվ ոչ միայն ինքը.
Ոնց եք ցանկանում հակառակն ապացուցել,
Քանի անգամ եք լսել որ աշխատատեղեր են ստեղծվել , իսկ թանկությունները ամեն օր են.