Չնայած որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունների պայքարում վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, մնացել է միայնակ, քանի որ մնացած թեկնածուները որոշեցին չմասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ՝ նա շարունակում է «պայքարել»: Արտաշատ քաղաքում ամենուր նրա նախընտրական շտաբներն են, նրա գովազդային պաստառները:
Հենց քաղաքի սկզբնամասում նրա ամենամեծ գովազդային պաստառն է՝ վրան նշված՝ ընտրաթերթիկում 1-ինը: Նկատելով, որ լուսանկարում ենք, մի տղամարդ մոտեցավ. «Մեր ապագա քաղաքապետն է: Սկզբից էս որ բերին, եկեղեցին նկարում չկար, հետո տարան, եկեղեցիովը բերին, իր սարքած եկեղեցին է»,- ասաց նա՝ ցույց տալով պաստառի եկեղեցին, որը ինչպես բոլորը գիտեն՝ Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբայրների կառուցածն է:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ