Լոնդոնի հայտնի Մադամ Տյուսոյի թանգարանում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի մոմե արձանը փոփոխության է ենթարկվել: Այն, մեղմ ասած` «ծերացել» է, ինչն արվել է խորհրդարանի նոր գումարման նստաշրջանում թագուհի Եղիսաբեթ 2-րդի ելույթից առաջ: Վարչապետի արտաքինի փոփոխություններն արձանի վրա պատկերելու համար, նրան կնճիռներ ու ճերմակ մազեր ավելացնելու նպատակով, նկարիչների հսկայական թիմ է աշխատել: Թանգարանի ներկայացուցիչը խոստովանել է, քանի որ վարչապետի վերընտրվելու լուրից հետո նրա արձանի հետ այցելուներն ամենից շատ են լուսանկարվում, այդ պատճառով էլ իրենք որոշել են կերպարանափոխել այն, այս մասին տեղեկացնում է The Independent-ը:
Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2015