Արեւածաղկի յուղը ոչ միայն խոհանոցում է անփոխարինելի, այլ նաեւ իր մեջ պարունակող մի շարք տարրերի շնորհիվ օգտակար է մեր օրգանիզմին: Օրինակ՝ վիտամին E-ն, որը կարեւոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման մեջ, վիտամին F-ը, որը նպաստում է աթերոսկլերոզի, սրտամկանի ինֆարկտի, սրտանոթային համակարգի եւ այլ հիվանդությունների կանխարգելմանը: Արեւածաղկի յուղը պարունակում է A եւ D վիտամիններ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2015