Հայ միջնադարյան ժողովրդական բժշկությունը բուժման կուրս է առաջարկում վայրի մասրենու միջոցով: Առիթմիայի, ընդհանուր թուլության, ուղեղի թաղանթի բորբոքման համար առաջարկվում է վայրի մասրենու ծաղկաթերթերից մզվածք պատրաստել եւ խմել օրը 3 անգամ՝ 100 գրամ:
Օգտակար է նաեւ մասրենու յուղը, որը խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 1 ճաշի գդալ խմել ստամոքսի եւ 12 մատա աղիքի խոցի բորբոքման համար:
Բուժիչ հատկությամբ աչքի են ընկնում նաեւ արմատները` 30 գրամ արմատն աղալ, ավելացնել 50 գրամ խնձոր, 300 գրամ եռացրած ջուր: Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ, ամուր փակել եւ թողնել 12 ժամ, քամել եւ օրը 3 անգամ 150 գրամ խմել ճնշման իջեցման համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2015