Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր` ստեղից գնալու վիզան խփում են». Սիրիահայերը դժգոհ են պետական աջակցությունից

Մայիս 29,2015 22:45

«Էսքան տարի սիրիահայերը վարկերի համար են դիմում արդյոք երկու գործարանին հազար դրամանոց պատվեր տվե՞լ են»,- մեզ հետ զրույցում ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աշխատանքից  դժգոհեց սիրիահայ գործարար Միքայել Կարապետը:

Կենտրոնի տնօրենն էլ սիրիահայ գործարարներին այսօր անընդհատ հանգստացնում էր, որ տարբեր միջոցառումներ են արել նրանց համար, տարբեր ցուցահանդեսներ կազմակերպել, որտեղ ներկայանալու հնարավորություն են ունեցել, նույնիսկ հպարտացավ՝ facebook-ում էջ են բացել, որ իրենց արտադրանքը ներկայացվի:

Գործարարներից մեկն էլ՝ Հարություն Կրպեյանն ասաց, որ իրենց դրդում են մեկնել Հայաստանից. «Մեր վերադարձի վիզան կխփեն գոր հիմա: Մեր` ստեղից գնալու վիզան խփում են»:

Նրա խոսքով, Հայաստանում ոչ մի աջակցություն չունեն եւ կյանքը բարդ է. «Եթե աշխատանք լիներ, նորմալ կապրեինք: Խնդիրն այն է, որ մեզ չեն աջակցում»:

Ըստ նրա, Սիրիայում, երբ գործարարը վարկ էր վերցնում, առաջին վեց ամիսը մեղմ պայմաններ էին, իսկ այստեղ. «Առաջին վեց ամիսը Սիրիայում վարկ վերցնելիս, ինքնաբերաբար ներում են, իսկ այստեղ ճիշտ հակառակը՝ առաջին օրից սկսել ենք վճարել, բայց մենք խնդրել ենք մեզ վեց ամիս ժամանակ տվեք, թույլ տվեք աշխատենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ամենամեծ կեղծիքն է, թե Հայաստանում ամեն ինչ անում են սիրիահայերի համար: Հայերին քշում են իրենց հայրենիքից: 1990 թվից մինչև այսօր երեք նախագահների գործնեության ամենամեծ արդյունքը այսօրվա աղքատ, ամբողջ տնտեսությունը զրոյի հասցրած մեր Երկիրն է: Շարունակվում է նույն քաղաքականությունը: Ամեն օր մարդիկ են հեռանում: Սիրիահայերն էլ կհեռանան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031