Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը պատասխանում է Անահիտ Բախշյանին

Մայիս 29,2015 20:35

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի՝ համացանցում տարածած տեղեկատվության հետ կապված հարկ եմ համարում տեղեկացնել, որ բարձրացված երկու հարցերն էլ ժամանակագրական առումով իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայում նախկինում կայանված և տիկին Բախշյանի կողմից մատնանշված ավտոմեքենան, նյութի հրապարակումից շատ առաջ, արդեն իսկ տարհանված է եղել, իսկ ՀՀ պետական դրոշը եղել է պատշաճ վիճակում (տես կից տրամադրված լուսանկարները):

002

Իրականության և լուսանկարների համադրումից ակնհայտ է դառնում, որ համացանցում ներկայացված լուսանկարները կատարվել են ամիսներ առաջ և չեն համապատասխանում այսօր առկա պատկերին: Անշուշտ, բացառված չէ, որ, մասնավորապես դրոշները, ենթարկվելով կլիմայական արտաքին ազդեցության, ինչ-որ ժամանակ կորցնեն պատշաճ տեսքը, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այդպիսի դրոշները շատ արագ փոխարինվում են նորերով:

Ինչ վերաբերում է անսարք ավտոմեքենաների ընդհանուր օգտագործման տարածքներում երկար ժամանակ կայանված մնալուն, ապա այս մասով ևս ձեռնարկվել ու ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ընդհանուր օգտագործման, այդ թվում նաև մայթեզրերի տարածքներն, առավել նպատակային օգտագործելու և պատշաճ տեսքը պահպանելու ուղղությամբ:

Ամփոփելով, հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ իմ բջջային հեռախոսը, մասնավորապես վեջին մի քանի օրերին անջատված չի եղել: Բացի այդ, որպես վարչական շրջանի ղեկավար, ունեմ նաև աշխատանքային հեռախոսահամար, որը, վստահ եմ, փայլուն գիտի նաև տիկին Բախշյանը:

Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ մայիսի 26-ին ներկա եմ եղել Երևանի ավագանու հերթական նիստին, որի ընդմիջման ժամանակ առիթ եմ ունեցել զրուցելու տիկին Բախշյանի հետ, որի ընթացքում նա ներկայացրել է կայանված երկու ավտոմեքենաների լուսանկար, որոնցից մեկն արդեն վաղուց հեռացված է եղել մատնանշված տարածքից ու այդ մասին տեղեկացրել եմ տիկին Բախշյանին, իսկ նրա կողմից ներկայացված մյուս լուսանկարի ավտոմեքենայի տարհանման ուղղությամբ էլ տարվել է համապատասխան աշխատանք և այն նույնպես հեռացվել է նշված հատվածից:

Արմեն Սարգսյան

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031