Քիմ Քարդաշյանը վերջերս ռեալիթի շոուի ժամանակ հայտարարել է, թե իր մարմինը պատված է կարմիր բծերով, ինքը հիվանդ է փսորիազ հիվնանդությամբ: Նույն հիվանդությամբ է հիվանդ նաեւ 2014թ. ապրիլի 10-ին ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը:
Արսենի մայրը՝ տիկին Սվետան մեզ ասել է, որ Արսենը Երեւանում բժշկական հետազոտությունների է ենթարկվում: Վերջինս իր բնակատեղին փոխել է որպեսզի տեսնեն, թե կլիմայի փոփոխությունը ինչ ազդեցություն է թողնում մաշկային այդ հիվանդության վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ