ԲՀԿ անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննական մարմինը հարցաքննություն է իրականացրել։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արտակ Խաչատրյանը, հարցաքննության է հրավիրվել այն անձնավորությունը, ով փետրվարի 7-ին զանգել է «Շտապ օգնություն»։
«Դա իմիտացիա է, եթե ցանկանային, իրական մեղավորին ժամերի կամ երկու օրվա ընթացքում կհայտնաբերեին։ Նրանք ունեն ինֆորմացիոն մեծ բազա»,- ասաց նա։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ա1+-ի կայքում