Շվեդիայի Օրեբրո քաղաքի «Արարատ» հայկական միության ղեկավար Համբարձում Արթինը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր՝ մայիսի 29-ին իրենց քաղաքում բացվել է Օսմանյան Թուրքիայի՝ հայերի, Պոնտոսի հույների, ասորիների, քաղդեացիների հանդեպ իրականացրած ցեղասպանության զոհերի հուշակոթող: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 մարդ, նրանց թվում են եղել մշակութային եւ հասարակական գործիչներ, Շվեդիայում Հայաստանի եւ Հունաստանի դեսպանատների, Օրեբրոյի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Սիրիայի ուղղափառ եկեղեցու Անտիոքի պատրիարքը եւ ուրիշներ:
Հիշեցնենք, որ Շվեդիայի հայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` հիմնականում ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից գաղթած հայերի: Վերջին տարիներին այն շարունակում է համալրվել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից Շվեդիա մեկնած հայերով:
Լուսանկարները տրամադրել է Համբարձում Արթինը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Չեմ ուզում ՑԻՆԻԿ երեւալ, բայց առաջարկում եմ ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ հուշարձան դնել Հայաստանի բոլոր այն բնակավայրերում, որոնց բնակչության 10 տոկոսն արտագաղթել է: Հայաստանում կա մոտ 1000 բնակավայր: 1000 հուշարձանի եղածն ինչ է որ????