Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա գժական քայլ էր, շատերն ասում էին՝ ում է հետաքրքրում ներքին խոհանոցը». Ելենա Կիրյուշինա

Մայիս 29,2015 18:15

Այսօր Ամերիկյան համալսարանում շարունակվեց «Թվապատում» միջազգային կոնֆերանսը: Երկօրյա քննարկման օրակարգում թվային միջավայրի հնարավորություններն էին, գործիքները: Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում թվային միջավայրը լրագրողներին, լսարանին:

«Дождь» հեռուստաընկերության կայքի գլխավոր խմբագիր Ելենա Կիրյուշինան ներկայացրեց իրենց գործունեությունը: Ըստ նրա, «Дождь»-ը բացվեց հինգ տարի առաջ եւ արդեն web tv-ի կայքի լսարանը միասին վերցրած անցնում է 7 միլիոնը. «Այս մարդիկ չեն հետեւում հեռուստատեսային լուրերին, եթե հարցնեք՝ հեռուստացույց միացնո՞ւմ եք, կասեն՝ ոչ: Ես նայում եմ «Дождь»:

Նրա խոսքով, իրենց հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ շատ ծրագրեր ունեն սոցիալական ուղղվածության, հաշմանդամ մարդկանց մասին: Ելենա Կիրյուշինան նաեւ ասաց, որ կան հատուկ ծրագրեր, թողարկումներ, որոնք միայն վճարովի համակարգով են հասանելի, օրինակ Քսենյա Սոբչակի հարցազրույցները: Վճարովի հաղորդումների համար գործում է բաժանորդագրության համակարգը: «Дождь»-ի ինտերնետային կայքում տեսանյութերի բազմազանությունը ու դեմքերի գործոնը, ըստ խմբագրի, նույնպես լսարան է գրավում. «Մենք հետաքրքրվում ենք՝ ով է մեր լսարանը, ինչ է նրան հետաքրքրում, սա նույնպես կարեւոր գործոն է»:

Նա նաեւ պատմեց, որ երբ հինգ տարի առաջ «Дождь»-ը եթեր էր գնում, համացանցի մասին չէին էլ մտածում, որովհետեւ այնտեղ չկա փող, որովհետեւ գովազդային ամբողջ բյուջեն մալուխային հեռարձակման դեպքում է: Բայց հեռարձակումից մեկ շաբաթ հետո խնդիրներ առաջացան հեռարձակման առումով. «Ունենք եթեր, ազդանշան, բայց այն մարդկանց չի հասնում: Մենք էլ ասացինք՝ ok, չկա կաբել, կգործենք համացանցում: Մենք առաջինն էինք ռուսական ալիքներից, որ առցանց թողարկումներ ունեցանք: Իհարկե, սկզբում դժվարություններ կային, քանի որ ունեինք միայն երեկոյան լուրեր, իսկ օրվա մնացած մասը մենք եթեր էինք տալիս օրինակ՝ մեր առավոտյան «թռուցկաժողովները», ինչպես ենք ստեղծում ծրագրերը: Դա գժական քայլ էր, որովհետեւ մեծ հեռուստաընկերություն էր ու շատերը տնօրենին ասում էին՝ էս ինչ եք անում, ում է հետաքրքրում ձեր առավոտյան «թռուցկաժողովը», ձեր ներքին խոհանոցը: Բայց այդ կերպ մենք լսարան գրավեցինք, նրանք տեղեկանում էին՝ ինչ խնդիրներ ունենք: Այդկերպ հասանք հաջողությունների, քաղաքական հարձակումներ եղան, երբ պետական պաշտոնյաների ամառանոցների մասին լուրեր տվեցինք, իրենց զրկեցին եթերից, դրա հետ ոչինչ չէին կարող անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031