Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Մայիս 29,2015 18:24

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Արի տուն» և ««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերին նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, այլ գերատեսչությունների, քաղաքապետարանների ու մարզպետարանների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց  միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որի գլխավոր նպատակն է  գերատեսչության  «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց»  ծրագրերի աշխատանքների համակարգումը, պատշաճ իրականացումը : Նախարարը նշեց, որ 2015թ. ծրագրերի շրջանակներում կհյուրընկալվեն  2000-2500 սփյուռքահայ երիտասարդ, որոնց ճանապարհի, անվտանգության, առողջապահական և այլ հարցերը լուծելու համար նախարարությունն աշխատում է պետական կառավարման բոլոր բնագավառների հետ: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին, քաղաքապետարաններին ու մարզպետարաններին՝ 2014թ. ծրագրերին ակտիվ և կազմակերպված մասնակցելու համար:

«Արի տուն» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ֆ. Զաքարյանը ներկայացրեց  2015թ. ծրագրով կատարված և նախատեսվող աշխատանքները: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի նախորդ տարիների նման նախատեսվում է  ընդունել երկշաբաթյա ծրագրով 1100 սփյուռքահայ երիտասարդի: Մշակվել և հաստատվել է 2015թ. ծրագրի գրքույկ-ուղեցույցը, թարգմանվել է ռուսերեն և անգլերեն: 2015թ. ծրագիրը կիրականացվի հունիսի 14-ից մինչև օգոստոսի 29-ը՝ 8 փուլով: 2015 թվականի մայիսի 21-ի դրությամբ ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 160 սփյուռքահայ՝ 20 երկրից: Այս տարի  Դերսիմից և Դիարբեքիրից սպասվում է 40-ական մասնակից: Հայ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության երիտասարդական հավաքի շրջանակներում ծրագրին կմասնակցի ևս 200-220 երիտասարդ՝ Լիբանանից, Սիրիայից, Քուվեյթից, Ֆրանսիայից, Կիպրոսից, ԱՄՆ-ից, Կանադայից: Ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել 50 սիրիահայ երեխա:

Ֆ. Զաքարյանը ներկայացրեց նաև ««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրն իր վեց ուղղություններով և նախապատրաստական աշխատանքները:

ԵՊՀ հետ համատեղ անցկացվող «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 ծրագրի նախապատրաստական աշխատանքները նույնպես ընթանում են ըստ ժամանակացույցի:

Խոսելով «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների արդյունավետության մասին՝ ԵՊՀ հասարակահայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն առաջարկեց  դասընթացները  դարձնել  շարունակական՝ հեռաուսուցման համակարգի ներդրման միջոցով:

ՀՀ սփյուռքի նախարարն ամփոփեց նիստը և տվեց հանձնարարականներ՝ աշխատանքն ավելի համակարգված ու բովանդակալից դարձնելու նպատակով: «Ուզում եմ հավատալ, որ այս տարվա ծրագիրը միասնական ջանքերով կյանքի կոչելով , ՀՀ նախագահի, վարչապետի հանձնարարականները լիարժեք կկատարվեն», համոզմունք հայտնեց նա:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031